15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Սկանդալային պաշտոնանկություն է խմորվում. Հրապարակ

Լավատեղյակ աղբյուրից հայտնի դարձավ, որ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչու­թյան պետ Արտյոմ Մովսեսյանին պաշտոնանկ կանեն: Իսկ պատճառը կոռուպցիոն սկանդալն է, որի մեջ հայտնվել է պաշտոնյան: Բանն այն է, որ գերմանական հայտնի «Լյուֆթհանզա» ավի­աընկերությանը Հայաստանի օդային տարած­քում լիցենզիա տալու համար ՔԱԳՎ-ում խոշոր չափի կաշառք են պահանջել, արտասահմանցի գործընկերներն էլ զայրացել են, թե` «բա խնդրեք, գանք ձեր երկրում ավիաբիզնես անենք»:

Իրենց գլխին եկածը հասցրել են Բաղրամյան 26: Այս հողի վրա իշխանության վերին օղակում մի քա­նի օր է` խմորումներ են, լավատեղյակները չեն բացառում, որ ամեն րոպե կարող է լինել Արտյոմ Մովսեսյանի ազատման հրամանը: Երկու օր առաջ, երբ ստացել էինք լուրը, փորձեցինք այն ճշտել Արտյոմ Մովսեսյանից:

«Չէ, բացարձակա­պես սխալ տեղեկություն ունեք, հիմարություն է, այդ խոսակցությունները հիմարություններ են»,֊իր պաշտոնանկության մասին լուրը հերքեց ՔԱԳՎ պետը: Ինչ վերաբերում է ավիաընկերու­թյունից կաշառք ուզելու մասին լուրերին, դա եւս հերքեց.

«էդպիսի բան չի կարող լինել ավիացի­այի մեջ, շատ վատ կարծիք է, այդ պոպուլիստական հիմար խոսակցություններին պետք է պա­տասխանել նման ձեւով»: Արտյոմ Մովսեսյանը ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիա­կան ավիացիայի գլխավոր վարչության պետի պաշտոնն զբաղեցնում է շուրջ 12 տարի:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ