15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Կալանավորված սպաները մենակ չեն կերել. Ժողովուրդ

Մայիսի 30-ին «ժողովուրդ»-ը գրել էր, որ գիշերը ձերբակալվել են ՀՀ ՊՆ գեներալ-մայոր Մելս Չիլինգարյանը, գնդապետներ Արմեն Մարգարյանը եւ Մհեր Պապյանը: Երեկ պաշտոնապես հայտնի դար­ձավ որ Պապյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով իսկ Մելս Չիլինգարյանին եւ Արմեն Մարգարյանին 375-րդ հոդվածի 2-րդ մասով` պաշտոնեական դիրքը չարաշ­ահելը, որը պատժվում է ազատազրկմամբ 4-8 տարի ժամկետով:

Ինչպես տեղեկացրել էինք իրենց դիրքի չա­րաշահման համար մեղադրվող բարձրաստիճան սպաներին քննչական մարմինն առաջարկել է կամ գրել յու­րացման ու կոռուպցիոն գործընթացի ողջ մանրամասները ցուցմունքներում, կամ բոլորը կկալանավորվեն: Երեկ պաշտոնապես հայտնի դարձավ որ վերջիններիս կալանավորման մասով քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան: Ինչպես երեւում է` սպաները քննչական մարմինների համար ցանկալի ցուցմունքներ չեն տվել:

Մեզ մնում է սպասել զարգացումներին` դարձյալ արձանագրելով որ չնայած զինվորական բարձր կոչումներին, նրանք ի զորու չէին միանձնյա գործել իրենց վստահված ոլորտներում:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ