15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Աբսուրդ. Ժողովուրդ

Այն լուրը, որ Հայաստանի կարտոֆիլի պահանջարկն ապահովվելու համար այդ մթերքը մի օր կսկսեն ներկրել, դաժան կատակ կհամարվեր: Հայտնի է, որ Հայաստանում առկա պահանջարկից ավել կար­տոֆիլ է արտադրվում եւ տարիներ շարունակ այդ մթերքը մեր երկրից նաեւ արտահանվել է: Սակայն այսօր իրողությունը բոլորովին այլ է: «ժողովուրդը ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի եւ անվտանգության պետական ծառայությունից պաշտոնապես տեղեկացավ որ այս տարվա մարտի 1-ից մայի­սի 31-ն ընկած ժամանակահատվածում Հայաստան է ներկրվել 3 հազար 392 տոննա վաղահաս կարտոֆիլ:

2 հազար տոննան ներմուծվել է ՌԴ-ից, ԱՄՆ-ից’300 կգ, Եգիպտոսից’790 տոննա, Իսրայելից’12 տոննա, Իրանից` 22.6 տոննա, Նիդեռլանդներից’ավելի քան 22.5 տոննա եւ Վրաստանից’655 կգ: Այսինքն’Հայաստա­նի գյուղատնտեսությունը եա գնալով քայքայվում է: Ակնհայտ է, որ ՀՀ իշխանությունները եւ մասնավորապես ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, մեղմ ասած, ձախողվել են: Գյուղացին չի կարո­ղանում իր կարտոֆիլն իրացնել, բայց երկրում կարտոֆիլ է ներկրվում:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ