Նահանջի համար հող են նախապատրաստում. Առավոտ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի` առաջիկայում սպասվող հանդիպումից աոաջ հեռակա բանավեճ է ծագել երկու նախագահների միջեւ: «Աշխարհի ադրբեջանցիների չորրորդ համաժողով» խորագրով միջոցառման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը վիրավորական ու ցինիկ հայտարարություններով էր հանդես եկել Հայաստանի ու անձամբ ՀՀ նախագահ Աերժ Սարգսյանի հասցեին: Երեկ ՀՀ նախագահի նստավայրում Չեխիայի Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Սերժ Սարգսյանը հայտարարել էր.
«Պարոն Զեմանին իմ մտահոգությունը հայտնեցի վերջին օրերի ընթացքում Իլհամ Ալիեփ անհավասարակշիռ վարքագծի վերաբերյալ, ինչի նշանները Վիեննայում կարծես չկային: Մասնավորապես, «Աշխարհի ադրբեջանցիների չորրորդ համաժողով» անունը կրող միջոցառման ժամանակ հնչեցրած նրա ելույթը` Հայաստան պետության մասին ցինիկ որակումներով, անձնական վիրավորանքներով երկրի նախագահի հանդեպ, ում հետ, իմիջիայլոց, օրեր անց ինքը պատրաստվում է հարցեր քննարկել պատմությունը զավեշտի վերածած ինչ-որ մտքերով, ոչ ադեկվատության հստակ ընկալում ձեւավորեց:
Ես հույս ունեմ, որ սա ժամանակավոր ինչ-որ մի խնդիր է, տղայություն է եւ արագ կանցնի, քանի որ մենք ւրջորեն աշխատելու պարտավորություն ունենք առաջիկայի համար: Եվ հույս ունեմ, որ սա Վիեննայի պայմանավորվածությունները վիժեցնելուն միտված գիտակցված վարքագիծ չէ»:
Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Աղասի Ենոքյանը մեզ հետ զրույցում նշեց, որ, այնուամենայնիվ, այս հեռակա բանավեճն իր ազդեցությունը կունենա: Քաղաքագետի գնահատմամբ «Սա հող է ստեղծում, որ եթե համաձայնազրի կայացում չլինի, այդ ամեն ինչին հնարավոր լինի տալ անձնական վիրավորանքի աստառ: Այսինքն
` եթե, չլինի քաղաքական լուծում, չմեղադրեն նախագահներին քաղաքական կամքի բացակայության մեջ, այլ պարզապես խոսեն անձնական խնդիրների մասին»:
Մեր այն դիտարկմանը բանավեճը սկսել է Իլհամ Ալիեւը, ուստի Աերժ Սարգսյանի այս ոճի արձագանքը, այն կ հանդիպումից աոաջ տեղի՞ն էր, պարոն Ենոքյանն արձագանքեց.
«Նրանք տեսնում են, որ կա որոշակի լուծման հնարավորություն, բայց, միաժամանակ, նրանց վրա կան ճնշումներ, որ չգնան այդ տրամաբանությամբ, ուստի առաջ են բերում անձնական դրդապատճառներ»: Մեր հստակեցմանը ինչ ճնշումների մասին է խոսքը, պարոն Ենոքյանը պատասխանեց, թե «կարող է, օրինակ, ԱՄՆ֊ի կողմից լինել ճնշում, որ խնդիրը լուծվի, ՌԴ կողմից
` հակառակը:
Հարց է, թե ի վերջո ո՞ր կողմի ճնշումները որոշիչ կլինեն»: Մեր հիշեցմանը, թե Աերժ Սարգսյանը հայտարարում է, որ նման անհավասարակշիռ վարքագծի նշանները Վիեննայում կարծես չկային, սա արդյոք չի նշանակում, որ քաղաքական իրավիճակի փոփոխություն է տեղի ունեցել, պարոն Ենոքյանը պատասխանեց. «Դրանով Աերժ Սարգսյանն ակնարկում է, թե Վիեննայում այնպիսի վիճակ էր, որ ճնշումները մեծ էին, եւ Ալիեւը կոնսենսուսային պահվածք ուներ, բայց դրանից հետո նոր զարգացումներ են եղել: Աերժ Սարգսյանը տեսել է, որ Ալիեւն իր նահանջի համար հող է ստեղծել, հիմա ինքն էլ իր համար է հող նախապատրաստում»:
Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: