11 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Ով կդառնա քավության նոխազ. Հրապարակ

Այն պահից սկսած, Երբ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց գյուղնախարարությունում փոխնախարարների հավանական կրճատումների մասին, այդ գերատեսչությունում «գիր-ղուշ» են գցում` պարզելու, թե ով է լինելու կրճատվո­ղը: Նախարար Սերգո Կարապետյանը, ինչպես հայտնի է, 5 տեղակալ ունի`նա­խարարի առաջին տեղակալ Գրիշա Բաղիյան, Գառնիկ Պետրոսյան, Ռոբերտ Մակարյան, Սամվել Գալստյան, Արմեն Հարությունյան: Ըստ մեր աղբյուրի, կա­ռավարությունում որոշել են կրճատել նրանց, որոնք «հին» […]

Հայտնի է Սերժ Սարգսյանի եւ բարձրաստիճան պաշտոնյաների սպանության պատվիրատուն. Ժամանակ

2015թ. նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշում ԱԱԾ կողմից վևասազերծված զինված հան­ցախմբի պարագլուխ համար­վող Արթուր Վարդանյանի փաստաբան Լեւոն Բաղդասա­րյանը երեկ թերթին ասաց. «Քննչական խմբի ղեկա­վարը տեղեկացրեց հանրու­թյանը, որ թեպետ պատվեր էր իջեցվել կատարել որոշակի գործողություններ, բայց Արթուր Վարդանյանն այդ ծրագիրը չի իրականացրել»: Փաստա­բանի խոսքով` Վարդանյանը պատվերը չի իրականացրել ոչ այն պատճառով, որ խումբն ԱԱԾ կողմից ժամանակին վնասազերծվել է: «Նախաքն­նության […]

Որոշել են բարձրացնել. Հայկական Ժամանակ

Մեր տեղեկություններով նոր Հարկային օրենսգիրքն ուղղված է ՀՀ-ին փրկելու սնանկ վիճակում հայտնվելու հեռանկարից: Բանն այն է, որ գնալով ավելանում է պարտքը եւ այդ պարտքի սպասարկման գումարը: Օրինակ, 2017թ. պարտքի սպասար­կումը լինելու է մոտ 110 մլրդ դրամ այս տարվա 100 միլիարդի փոխարեն: Մեր աղբյուրների փոխանցմամբ, այս տարի իշխա­նությունները մի կերպ կարող են փակել այդ գումարը, հաջորդ […]

Աբսուրդ. Ժողովուրդ

Այն լուրը, որ Հայաստանի կարտոֆիլի պահանջարկն ապահովվելու համար այդ մթերքը մի օր կսկսեն ներկրել, դաժան կատակ կհամարվեր: Հայտնի է, որ Հայաստանում առկա պահանջարկից ավել կար­տոֆիլ է արտադրվում եւ տարիներ շարունակ այդ մթերքը մեր երկրից նաեւ արտահանվել է: Սակայն այսօր իրողությունը բոլորովին այլ է: «ժողովուրդը ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի եւ անվտանգության պետական ծառայությունից պաշտոնապես տեղեկացավ որ […]

Զենքի անվճար պարապմունքներ կանանց համար. Հրապարակ

Երիտասարդ կանայք ու աղջիկներն ապրիլյան քառօրյա պատերազմից հետո մեծ հետաքրքրություն են ցուցաբերում զենքի ու դրան տիրապետելու նրբու­թյունների նկատմամբ: «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» ՀԿ-ում զենքից օգտվելու անվճար դասընթացներ են կազմակերպ­վում կամավորականների համար, որոնք Արցախ մեկնելու ցանկություն ունեն: Մեզ հետ զրույցում ԴՕՍԱԱՖ-ի Միացյալ ռազմատեխնիկական դպրոցի տնօրեն գնդապետ Արա Մուրադյանը զարման­քով նշեց, թե իր երկարամյա պրակտի­կայում զենքի նկատմամբ իգական սեռի […]

Վերադառնում է, թե քանդվում. Ժամանակ

Արմեն Գեւորգյանի նշանա­կումը Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում առաջ բերեց Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան փոխհարաբերության, պայմանավորվածությունների կամ կոնֆլիկտի վերաբերյալ դի­տարկումների նոր ալիք: Պատճառն այն է, որ Գեւորգյանն ասոցացվում է երկրորդ նախագահի հետ, երկար տարիներ եղել է նրա հավատարիմ, վստահելի թիմա­կիցներից մեկը: Այս տեսանկյունից, իհարկե, այդ նշանակումը հարց առաջ բե­րեց, թե արդյոք այստեղ կա՞ որոշակի պայմանավորվածություն, իհարկե առավել […]

Զոհեր, ցավոք սրտի, կունենանք. Առավոտ

Մենք այս պահին Ադրբեջանի հետ պատերազմի մեջ ենք: Վաղ թե ուշ մարտական գործողությունները վերսկսվելու են: Մենք հակառակորդին չենք թողնի Արցախ, բայց զոհեր, ցավոք սրտի, կունենանք անկախ նրանից, թե ով կլինի Հայաստանի կամ Արցախի պաշտպանության նախարարը: Եթե ես կարծում եմ, որ կարող եմ օգուտ բերել իմ երկրի պաշտպանությանը, ես կգնամ զինված ուժերի գլխավոր հրամանատարի մոտ անկախ […]

Թույլ չի տա իրեն զոհաբերեն. Հայկական Ժամանակ

Կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրնե­րի փոխանցմամբ` Հովիկ Աբրահամյանի հանձնա­րարությամբ ստուգումներ են սկսվել բենզինի շուկա­յում: Առիթը եղել է այն, որ այս ամսվա սկզբից բեն­զինը Հայաստանում թան­կացավ մոտ 2.6 տոկոսով: Իսկ այդ թանկացումը արձանագրվեց Հովիկ Աբրա­համյանի` մենաշնորհների դեմ պայքարի մասին հայտարարությունից հետո: Եվ Հ. Աբրահամյանը որոշել է հակադարձել այդ թանկացմանը, ինչը հա­մարում է իր դեմ ուղղված քայլ: […]

Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան զորակազմը վտանգավոր է. Իրավունք

Վրաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների պարբերաբար հանդիպումները փոփոխվեցին պաշտպանության նախարարների հանդի­պումներով, իսկ այսօր արդեն հայտնի է, որ վերջիններիս հերթական հանդի­պումը առաջիկայում անցկացվելու է Վրաստանի Բաթումի քաղաքում: Ավե­լին` հանդիպման ընթացքում նախատեսվում է ստորագրել եռակողմ ռազմա­կան համագործակցության հուշագիր: Թե ինչ հետեւանքներ այն կարող է ու­նենալ մեզ համար, եւ ինչու է Վրաստանը փորձում թուրք-ադրբեջանական ոազմական դաշինքի մեջ […]

Ինչու է Կրեմլը գործուղել Սամվել Բաբայանին. Իրատես

Ներքաղաքա­կան առումով Ռոբերտ Քոչարյանը Արցախում բեմադրեց իր քա­ղաքական վերադարձի սցենարը, բայց Հայաստանում: Սամվել Բաբայանը նրա համար գտնված երազի պես է հասարակական ըն­կալում ստանալու, դժգոհությունը կոնսոլիդացնելու իշխանության դեմ կարևոր չէ Հայաստանի, թե Ղարաբաղի: Պետք է յուրայիննե­րին համախմբել, ոչ յուրայիններին զգուշացնել, ժողովրդին ուժ ցույց տալ ընտրությունները մո­տենում են: Գիրուկ գեներալը փայլուն տարբերակ է համատե­ղելու բոլոր խնդիրների լուծում­ները […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի