15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Նոր զուգարաններ. Ժողովուրդ

«ժողովուրդ»-ը պաշտոնական փաս­տաթղթերից տեղեկացավ, որ ՀՀ պե­տական գույքի կառավարման վարչու­թյունը մայիսի 6-ին պայմանագիր է կն­քել «Ագաթ-777» ընկերության հետ’ ՀՀ կառավարական 3 շենքի տարածքների ընթացիկ նորոգման աշխատանքներն իրականացնելու նպատակով:             Ըստ

այդմ, «Ագաթ-777» ընկերությանը պետբյուջեից հատկացվել է 31 մլն 862 հազար 700 դրամ: Այս գումարով «Ագաթ-777»-ը պետք է կառավարա­կան 3-րդ մասնաշենքի պատերն ու ա՜ռաստաղը մաքրեր հին ներկից’ այդ նպատակով հատկացված գումարից ծախսելով ավելի քան 5 մլն դրամ: Նա­խատեսվել է ապամոնտաժել զուգարանակոնքերը, լվացարանները’դրանք փոխարինելով նորերով:

Իսկ պատերն ու առաստաղները պետք է ներկվեին: Դժվար է ասել, թե ՀՀ կառավարության շենքը այդ երբ հասցրեց այդչափ քայ­քայվել, որ այն կապիտալ վերանորոգե­լու անհրաժեշտություն է առաջացել: Ի դեպ, հիշեցնենք, որ «Ագաթ-777» ՍՊԸ-ն հենց այն նույն ընկերությունն է, որի անունը կապվում է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփ­յանի ընտանիքի հետ: Սակայն Հովսեփ­յանն իր մամուլի քարտուղարի միջո­ցով համառորեն փորձում է հերքել այդ կապի առկայությունը:

Փաստենք, որ վերը Նշված ընկերու­թյունը մշտապես պետական պատ­վերներ է շահում, այդ թվում ՀՀ քնն­չական կոմիտեի նոր շենքի շինաշ- խատանքները, ինչի համար Հովսեփ­յանի հետ ընդհանրապես կապ չունե­ցող այդ ընկերությունը մի քանի հար­յուր միլիոն դրամի եկամուտ ունեցավ: Իսկ «Ագաթ-777» ՍՊԸ-ի կողմից ՔԿ-ի պատերին ամրացրած երեսպատման թիթեղները մի քանի ամիս անց ուժեղ քամին քշեց, տարավ:

Օրվա մյուս հրապարակումներին ծնոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ