Ինչ արժե մեկ փոխնախարարը. Առավոտ
Այս տարվա հունիսի 3-ի «Ինչո՞ւ չսկսել փոխնախարարներից» հրապարակմամբ ՀՀ կառավարությանն առաջարկել էինք պետական վարչակազմի ծախսերի կրճատման տրամաբանության մեջ պետական գերատեսչության որեւէ մասնագետի կրճատելու փոխարեն կրճատել 1 9 նախարարի 60 տեղակալներից մի քանիսին, քանի որ սա նշանակում է նաեւ օգնական-քարտուղարուհու, վարորդի, ծառայողական մեքենայի կրճատում:
Չեմ պնդի, որ կառավարությունում անսացին «Առավոտի» ձայնին, սակայն այս հրապարակումից հետո աշխատանքից ազատվել է հինգ փոխնախարար երեքը գյուդնախարարությունում, մեկական
` տարածքային կառավարման եւ զարգացման եւ էկոնոմիկայի նախարարություններում: Հասկանալի է, որ այս ցանկն այսքանով չի սահմանափակվի:
Փոխնախարարը ամսական ավելի քան 500 հազար դրամ աշխատավարձ է ստանում, պետության հաշվին ծառայողական մեքենա ունի’ վարորդով, եւ օգնական-քարտուղարուհի: Ուրեմն մեկ փոխնախարարը մեկ ամսում պետության գրպանը թեթեւացնում է մոտ 1 միլիոն դրամով, եթե գործուղում գնա
` ավելի շատ: Պարզ թվաբանությամբ կստանանք, որ մեկ փոխնախարարը տարեկան մի 15 միլիոն է «նստում» պետության վրա: 60 փոխնախարարը’ 900 միլիոն:
Հինգ փոխնախարարի կրճատումը պետության ծախսերը կթեթեւացնի մի 75 միլիոնով: Եթե այս կրճատումները շարունակվեն, ու ընդհանուր առմամբ 18 նախարարությունների կտրվածքով փոխնախարարների կրճատումները կազմեն, ասենք, 18,ապա պարզ թվաբանությամբ միայն աշխատավարձային ֆոնդից բյուջեն տարեկան կտրվածքով կխնայի 150-180 մլն դրամ: Պարզ է, որ փոխնախարարների կրճատմամբ միայն աշխատավարձ չէ, որ խնայվում է’ ծառայողական մեքենա, վարորդ, գործավարուհի, օգնական, գրասեն յակային ծախսեր, տարբեր միջոցառումների ծախսեր, որոնք ոչ ոքի ոչինչ չեն տալիս բացի տվյալ փոխնախարարի փառասիրության բավարարումից: Կոպիտ հաշվարկներն արդեն ցույց են տալիս, որ տարեկան կտրվածքով կլորիկ գումար հնարավոր է տնտեսել:Դեոեւս 1.5 տարի առաջ վարչապետը հանձնարարական էր տվել, որ այն գերատեսչություններում, որտեղ կան բաց հաստիքներ, ու եթե դրանք առաջին անհրաժեշտության չեն`վարչության պետեր, մամուլի խոսնակներ եւ այլն, չհամալրվեն:
Մի քանի գերատեսչություններում, ի դեպ, մամուլի խոսնակների հաստիքներն այդպես էլ չհամալրվեցին: Սա նշանակում է, որ հաստիքների ֆինանսավորումը վերադարձվում է բյուջե: Եղել է նաեւ տարվա կեսից իրականացվող որոշ ծրագրերից հրաժարում: Այդ գումարները նույնպես վերադարձվել են բյուջե: Կարելի է չարախնդալ ու ասել, թե դրանք այն գումարները չեն, որոնք, այսպես ասած, «յարա են լավացնում»: Բայց լավատես լինենք ձնագնդիի էֆեկտն ինչ-որ պահից ինքնըստինքյան էլ կարող է սկսվել: Ամենակարեւոր
ը` մենարկը տրված է:
Մեր իրականությունը մի ցավ կ ունի, կան փոխնախարարներ, որոնց չեն կրճատի ոչ թե որ լավ մասնագետ են, այլ որ ամուր «մեջք» ունեն:
Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: