Բաց նամակ Կոտայքի մարզպետի մասին. Ժողովուրդ

Կոտայքի մարզի Աբովյանի տարածաշրջանի մի խումբ մանկավարժներ բաց նամակով դիմել են «ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն բողոքելով Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանի կողմից Ղարաբաղին օգնելու նպատակով հանգանակված միջոցների տնօրինումից: Քանի որ այդ քաղաքում քաղաքային եւ, Սերժ Սարգսյանի խոսքերով ասած
` «տեղական իշխանիկներից» վախը մեծ է, ուստի նամակագիրներն իրենց անունները գերադասել են գաղտնի պահել, սակայն բովանդակությանը հուշում է, որ այն ճշմարտանման է:
«Ամբողջ հայ ազգը ոգեւորվել է մեր զինվորների քաջագործություններով: Մենք` մանկավարժներս, իրավունք ունենք հպարտանալու, որ հայրենասեր սերունդ ենք դաստիարակել, բայց ցավում Ենք, որ ինչ-որ մարզպետ ոտնահարել է մեր իրավունքները եւ, չգիտես ինչու, պարտադրել է մարզի տարածքի տնօրեններին մեր հավաքած գումարները փոխանցել կասկածելի հաշվի վրա: Այս մասին մենք իմացել ենք «ժողովուրդ» օրաթերթից, այլապես թույլ չէինք տա:
Մեզ համար շատ վիրավորական է, որ օգնության ցուցակներում մեր դպրոցների անունները չկան: Մեր չնչին աշխատավարձից փող հավաքեցինք մեր հերոս երեխաների ընտանիքներին օգնելու համար: Բայց արի ու տես պարոն Գուլոյանը, հաշվի չառնելով մեր կարծիքը, տնօրինել է մեր հավաքած գումարները ոչ հայրենասիրական նպատակներով: Այսինքն` ինչ հայրենասեր, երբ նրա կենսագրականում տեղեկություն չկա բանակում ծառայելու մասին:
Մենք չգիտենք ընտրակաշառք բաժանել է, թե ոչ, բայց Հրազդան քաղաքի քաղաքապետի թեկնածությունը պաշտպանելու համար ապրիլի 15-ին Աբովյանի տարածքի բոլոր մանկավարժները մարզպետի կարգադրությամբ գնացել էին Հրազդան
` միտինգի մասնակցելու: Սակայն քաջատեղյակ ենք, որ մեր հավաքած գումարներով իր սուպերմարկետների չիրացված ապրանքներն է իրացրել, որի իրավունքը նա չուներ: Ավելորդ չենք համարում ասել, որ այդ միտինգին հրազդանցիներ չկային: Ծանոթ ձեռագիր է: ժամանակին Գուլոյանի աները ամանորի տոներին բորբոսնած կարագ «Լուսաստղ» օղի, գոմեշի միս եւ պահեստում մնացած այլ ապրանքները որպես օգնություն բաժանում էր մանկավարժներին: Մարզպետի այս արարքը համարում ենք անբարոյականություն, պաշտոնեական դիրքի չարաշահում եւ անհարգալից վերաբերմունք մարզի ուսուցիչների նկատմամբ:
Հագելի խմբագրություն, դրամահավաք կատարվել է մարզի բոլոր դպրոցներից եւ կազմակերպություններից, ինչու է Զեր գրած հոդվածում եղել միայն Հրազդանի մի երկու դպրոց: Շեմը եղել է 5000 դրամ յուրաքանչյուրից: Պատկերացնում եք՝ խոսքը ինչ գումարների մասին է:
Խնդրում ենք թերթի միջոցով մեզ տեղեկացնել Զեր հոդվածի արդյունքը: Գոնե իմանանք, որ բոլոր մանկավարժներն են մասնակցել այդ միջոցառմանը: Հարգելի վարչապետ, մարզպետին՝ Զեր որդու բաջանաղին եւ գործընկերոջը, ի՞նչ պատիժ սահմանեցիք մեր փողերը մսխելու համար:
Աբովյանի տարածքի մի խումբ մանկավարժներ, անուններս չենք գրում, որովհետեւ մեզ կհոշոտեն: