30 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Այս խայտառակությանը պետք է վերջ տրվի. Ժողովուրդ

ՀՀ քննչական կոմիտեն եւ ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունը «ժողովուրդ»-ի դեմ հե­տապնդումների գործընթաց են սկսել: Դրա շրջանակներում այդ կառույցների ներկայացուցիչները երեկ ապօրինի գործո­ղություն էին կազմակերպել’ փորձելով մեր՚օրաթերթի լրագրողին բերման ենթարկել: Բարեբախտաբար մեզ հաջողվեց ՄհՊ գրասենյակի օգնությամբ թույլ չտալ, որ այն ավարտին հասցնեն: Ու եթե լրագրողական լայն դաշտի աջակցությամբ մենք կարողացանք խնդիրը լուծել, կանխել լրագրողին ապօրինի […]

Ով չի ուզում, թող չնայի. Հրապարակ

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կնոջ ակ­տիվությունը համացանցում շատ է քննարկվում: Քննարկվելուց զատ` նաեւ քննադատվում է: «Զինվո­րական բժիշկների ասոցիացիա» ՀԿ նախագահ, առողջապահության նա­խարարի խորհրդական Ռուզաննա Խաչատրյանը շատ է սիրում ֆոտոսեսիաներ անել, որտեղ հատկապես աչքի են զարնում նրա հագուստի եւ ծաղիկների, երբեմն թռչունների ու կենդանիների, գույների ու ձեւավորման համադրություններն իր հագուս­տի հետ: Թե որքանով է ճաշակի եւ […]

Նոր սպառնալիք Հայաստանին. 168 Ժամ

Թուրքիան մտադիր է ՌԴ-ի հետ հարաբե­րությունները կարգավորել մինչև այս տարվա օգոստոսի կեսերը: Այս մասին հայտնել է թուրքական «Yeni Safak» թերթը վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուր­ները: Ըստ այդ աղբյուրի, ՌԴ-ի հետ հարաբե­րությունների կարգավորման համար կազմվել է «ճանապարհային քարտեզ», որը բաղկացած է 9 կետից: «ճանապարհային քարտեզի» համա­ձայն Թուրքիայի պաշտոնատար անձինք մաս­նակցելու են այն բոլոր պաշտոնական միջոցա­ռումներին, որոնք մինչև […]

Ով կմնա. Հրապարակ

Իշխանության ներսում սպասվող փոփոխությունների մասին Սերժ Սարգսյանը որեւէ մեկին ոչինչ չի հայտնում, նա միանձնյա որոշումներ է կայացնում: «Բոլորին կասկածում է եւ ստուգում, առաջիկա պլանների մասին էլ’ ով կմնա, ով կգնա, ոչինչ չգիտեն, անգամ ամենամոտ կանգնած մարդիկ»,֊պատմում է մեր աղբյուրը: Այս օրերին նորից                           […]

Զարմանք. Իրավունք

Այժմ բոլորը վրդովված են, թե ինչպիսի բաներ է բլթացրել հունական հեռուստաեթերում Եվրատեսիլ-2016-ին Հայաստանը ներկայացնող եւ այնտեղ Արցախի դրոշով գնացած Իվետա Մուկուչյանը: Հատկապես անընդունելի է հետեւյալ բլթոցը. «Լեռնային Դարաբաղն Ադրբեջանի տարածքում է, բայց այն Հայաստանի երկրորդ հանրապետությունն է, որը դեռ Ադրբեջանի հողի վրա է: Դա տարածք է, որի շուրջ քննարկումներ են ընթանում, թե այն ում է […]

Քոչարյանը հրաժարվել է. Ժողովուրդ

Ռոբերտ Քոչարյանը չի շտապում հրապարակային աջակցել իր իշխանության օրոք արտգործնախարար աշխատած Վարդան Օսկանյանի կողմից հիմնադրվելիք «Համախմբում» կուսակցությանը: Այ­սօր նախատեսված է այդ կուսակցության հիմնադիր համագումարը, որին Քոչարյանը չի մասնակցի, քանի որ արտերկրում է` Աթենքում: Թերթի տեղեկություններով երբ Վարդան Օսկանյանը եւ մյուսները դիմել են Քոչարյանին իրենց առաջնորդելու համար, նա փաստացի հրաժարվել է: Ըստ նույն լուրերի` նա իր շուրջ […]

Հռոմի Պապի այցից առաջ արտակարգ միջադեպ Էջմիածնում. Ժողովուրդ

Հռոմի Պապի այցից առաջ Հայաստանի սուրբ քաղաքում էջմիածնում, ուշագրավ միջադեպ է արձանագրվել: Թերթի տեղեկություններով` Էջմիածնի քաղաքապետարանի մարզադպրոցի տնօրենի տեղակալ Արամ Բեյբությանը գի­նովցած, դանակի սպառնալիքով պատանդ է վերցրել էջմիածին-Երեւան երթուղու միկրոավտոբուսի վարորդին եւ ուղեւորներին, հայհոյանքներով եւ սպառնալիքներով պարտագրել այն վարել իր մատնանշած վայրը: Իսկ երբ «Գազել»-ը հասել է Բեյբությանի տան մոտ, նա ուղեւորներին հրահանգել է իջնել […]

Ծառուկյանը հասավ ուզածին. Հայկական Ժամանակ

Տրանսպորտի նախարարությունն ամփոփել է Երեւան-Աբովյան, Երեւան-Չարենցավան երթուղիները սպասարկող ընկերության մրցույթը եւ որոշել հաղթող ճանաչել միակ հայտատուին «Մուլտի ավտոտրանս» ընկերությանը: Այս մասին երեկ մեզ հետ զրույցում տեղեկացրեց Տրանսպորտի նախարարության Փոխադրումների քաղաքականության բաժնի պետ Դավիթ Սելքոնյանը: Ըստ նրա այսուհետ «Մուլտի ավտոտրանսի» թվով 18 հատ 259 համարով միջմարզային ավտոբուսները 200 դրամով կսպասարկեն Աբովյան-Երեւան երթուղին, իսկ 275 համարի թվով […]

Խառնաշփոթ. Ժամանակ

Հարկային օրենսգրքի քննարկումը Հայաստանում խոստանում է լինել նախընտրական գործընթացի առանցքային դրվագներից մեկը: Այս հարթությունը պարունակում է իսկապես հետաքրքրական շերտեր, որոնք արդեն իսկ դրսևորվել են խորհրդարանական քննարկումների ընթացքում, որ սկսվել են արտահերթ նիստում: Բանն այն է, որ այստեղ կա մի հետաքրքրական նրբերանգ, որն արժե դիտարկել: Հարկային ներկայիս օրենսգիրքը փաստացի մշակվել է, ըստ էության, մի ներքաղաքական իրավիճակում, […]

Մինչեւ փողի հարցը չլուծվի. Հայկական Ժամանակ

Թերթի տեղեկություններով, Լեռնային Ղարաբաղի հակամարտության գծում հետաննության մեխանիզմենրի տեղադրումն առայժմ հետաձգվում է, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները դրա համար անհրաժեշտ ֆինանսավորում չեն գտնում: Մեխանիզմների ներդրման համար բավականին մեծ գումւսր է անհրաժեշտ, քանի որ այն ենթադրում Է հա­տուկ տեխնիկական միջոցների ներդրում ու դրանց մշտական սպասարկում Մինչ գումարի հարցը լուծվի, բավական ժամանակ կանցնի: Իշխանությունների մոտ մտահոգություն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի