06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Այս խայտառակությանը պետք է վերջ տրվի. Ժողովուրդ

ՀՀ քննչական կոմիտեն եւ ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունը «ժողովուրդ»-ի դեմ հե­տապնդումների գործընթաց են սկսել: Դրա շրջանակներում այդ կառույցների ներկայացուցիչները երեկ ապօրինի գործո­ղություն էին կազմակերպել’ փորձելով մեր՚օրաթերթի լրագրողին բերման ենթարկել: Բարեբախտաբար մեզ հաջողվեց ՄհՊ գրասենյակի օգնությամբ թույլ չտալ, որ այն ավարտին հասցնեն:

Ու եթե լրագրողական լայն դաշտի աջակցությամբ մենք կարողացանք խնդիրը լուծել, կանխել լրագրողին ապօրինի ազատությունից զրկելու գործընթացը, ապա շարքային քաղաքացիների դեպքում խնդիրը շարունակում է խիստ մտահո­գիչ մնալ: Ոստիկանները, ռազմական ոստիկանները, ԱԱԾ աշխատակիցները ամենատարբեր կիսագրագետ քննիչների կողմից կայացրած կամայական որոշումները ձեռքներին մտնում են մարդկանց տները եւ գիշերանոցով բերման ենթարկում՜ առանց հստակ կարգավիճակի:

Այսինքն առանձին պաշտոնյաներ պետական կառույցներին շարունակում են վերաբերվել որպես իրենց բոստանի եւ տարիներ շարունակ պաշտոնեական դիրքն օգտագործում են` անձնական խնդիրներ լուծելու, իրենց թալանին խանգարող անձանց չեզոքացնելու համար:

Մեզ թվում էր, թե ապրիլյան պատերազմը զգաստացրել է գո­նե պաշտպանական գերատեսչության աշխատակիցներին, նրանց հղփացած կերպարները գուցե վերափոխվեն, բայց ոչ: Նույնիսկ քառօրյա պատերազմից նրանք դաս չեն քաղել: Ու Հայաստանը շարունակում է մնալ կոռումպացված պաշտոն­յաների վերահսկողության տակ գտնվող երկիր:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ