Ծառուկյանը հասավ ուզածին. Հայկական Ժամանակ
Տրանսպորտի նախարարությունն ամփոփել է Երեւան-Աբովյան, Երեւան-Չարենցավան երթուղիները սպասարկող ընկերության մրցույթը եւ որոշել հաղթող ճանաչել միակ հայտատուին «Մուլտի ավտոտրանս» ընկերությանը: Այս մասին երեկ մեզ հետ զրույցում տեղեկացրեց Տրանսպորտի նախարարության Փոխադրումների քաղաքականության բաժնի պետ Դավիթ Սելքոնյանը: Ըստ նրա այսուհետ «Մուլտի ավտոտրանսի» թվով 18 հատ 259 համարով միջմարզային ավտոբուսները 200 դրամով կսպասարկեն Աբովյան-Երեւան երթուղին, իսկ 275 համարի թվով 10 ավտոբուսները 350 դրամ ուղեվարձով կսպասարկեն Չարենցավան-Երեւան եր
թուղին: Հիշեցնենք, «Մուլտի ավտոտրանս» ընկերությունը գրանցվել է այս տարվա փետրվարին, հիմնադիրը 4ագիկ Ծաոուկյանն ե Այսպիսով, իրականության են դաոնում տարիներ շարունակ շրջա- նաոված տեղեկությունները, որ վերոնշյալ երթուղիները սպասարկող Ծաոուկյանի բարեգործական ավտոբուսները «Քինզ դե լյուքս» ընկերությանը սնանկացնելու և երթուղիները Արթուր Հարությունյանից խլելու նպատակ ունեն: Մինչ այս Աբովյան-Երեւան, Չարենցավան-Երեւան երթուղիները սպասարկում էր Արթուր Հարությունյանին պատկանող «Քինգ դելյուքս» ընկերությունը, որը սնանկացավ Ծաոուկյանի բարեգործական ավտոբուսների պատճառով:
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: