15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հռոմի Պապի այցից առաջ արտակարգ միջադեպ Էջմիածնում. Ժողովուրդ

Հռոմի Պապի այցից առաջ Հայաստանի սուրբ քաղաքում էջմիածնում, ուշագրավ միջադեպ է արձանագրվել: Թերթի տեղեկություններով` Էջմիածնի քաղաքապետարանի մարզադպրոցի տնօրենի տեղակալ Արամ Բեյբությանը գի­նովցած, դանակի սպառնալիքով պատանդ է վերցրել էջմիածին-Երեւան երթուղու միկրոավտոբուսի վարորդին եւ ուղեւորներին, հայհոյանքներով եւ սպառնալիքներով պարտագրել այն վարել իր մատնանշած վայրը: Իսկ երբ «Գազել»-ը հասել է Բեյբությանի տան մոտ, նա ուղեւորներին հրահանգել է իջնել ավտոմեքենայից, իսկ ինքն իր մոտ եղած դանակով կոտրել է «Գազել»-ի ապակիները, հայելիները, պատռել անիվներն ու նստարանները:

Այս պատմության մեջ ամենատարօրինակն այն է, որ դանակով ուղեւորին սպանել սպառնացող փոխտնօրենին ՀՀ քննչական կոմիտեի քննիչները ստորագրությամբ ազատ են արձակել, ավելին` անգամ քրեական գործ չեն հարուցել:

Իհարկե, այս երեւույթն այդքան տարօրինակ չէր լինի, եթե Հայաստանի իրավապահները բոլորի հանդեպ այդքան «մարդասեր» եւ ներողամիտ գտնվեին: Հիշեցնենք, որ, օրինակ, Ազատու­թյան հրապարակում տոնածառ տեղագրելու համար Գեւորգ Սաֆարյանն արդեն հինգ ամսից ավել կալանքի տակ է, ոստի­կաններին խաղալիք ատրճանակով սպառնալու համար Հայկ Կյուրեղյանը դատապարտվեց 9 տարվա ազատազրկման եւ այսպես շարունակ: Եւ երբ մարդիկ ասում են, որ Հայաստանում արդարադատություն չկա, իշխանություններին թվում է, թե ասում են` իրավապահ կամ դատավոր չկա: Օրենքները խտրական կիրառելն է հենց արդարադատության բացակայության մասին վկայում: Իսկ ինչո՞ւ է փոխտնօրենը նման բան արել:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ