Ով կմնա. Հրապարակ
Իշխանության ներսում սպասվող փոփոխությունների մասին Սերժ Սարգսյանը որեւէ մեկին ոչինչ չի հայտնում, նա միանձնյա որոշումներ է կայացնում: «Բոլորին կասկածում է եւ ստուգում, առաջիկա պլանների մասին էլ’ ով կմնա, ով կգնա, ոչինչ չգիտեն, անգամ ամենամոտ կանգնած մարդիկ»,֊պատմում է մեր աղբյուրը: Այս օրերին նորից բուռն քննարկվում են նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանին ՀՀ արտաքին գործերի նախարար նշանակելու մասին լուրերը: Ասում են, որ ԱԳ նախարար եղվարդ Նալբանդյանին էլ ետ կուղարկեն Ֆրանսիա’դեսպան:
Ի դեպ, Ֆրանսիայում մեր դեսպանը Վիգեն Չիթեչյանը, որը պաշտոնավարում է 2009 թվականից, ծառայության ժամկետը վաղուց է լրացրել, բայց նրան ետ չեն կանչում, եւ նա, ըստ էության, տեղապահ է մնում, որպեսզի երբ գա պահը, այդ տեղն զբաղեցնի Նալբանդյանը: Թե երբ կլինեն այս նշանակումները, լավատեղյակները պնդում են, որ մինչեւ ընտրությունները դժվար թե նման արմատական փոփոխություն լինի, բայց դե` ով գիտի:
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: