11 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Զգուշացում կլինի. Ժողովուրդ

Անցած տարվա նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշում բացահայտված հանցավոր խմբի քրեական գործով արդեն տեւական ժամանակ է, կարելի է ասել, որ քննություն չի ընթանում: «ժողովուրդ»-ի տեղեկություններով’ այս քրեական գործի շրջանակներում արդեն երկու ամսից ավել է’ ոչ մի նոր զարգացում կամ գործընթաց չկա: Այնպի­սի տպավորություն է, որ քրեական գործը քննող ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական խումբն ընդամենը ժամանակ է […]

Կենտրոնական բանկից լավ բան չեն ասում. Հայկական Ժամանակ

Իշխանության ներկայա­ցուցիչները հերքում են, թե վերջին շրջանում բազմա­թիվ տնտեսվարողներ դա­դարեցրել են իրենց գոր­ծունեությունը: Նրանք օգտվում են այն հանգամանքից, որ պաշտոնական ամբողջական տվյալ­ներ այդ մասին չկան: Սակայն ԿԲ-ի հրապարակած տեղեկանքներում կա­րելի է գտնել ցուցանիշ, որը բավականին մեծ ճշտու­թյամբ ցույց է տալիս գործունեությունը դադարեց­րած տնտեսվարողների ընդհանուր թիվը: Այսպես, ըստ ԿԲ-ի երեկ հրապարակած «Հայաստանի ֆի­նանսական համակարգը, զարգացումը, վերահսկո­ղությունը, […]

Մեծ փողեր փողոցում. Իրավունք

Հավանաբար, Զարուհի Փոստանջյանին դուր է եկել Եհովայի վկաների աշխատելաոճը, եւ նա որոշել է ընդօրինակել այն: Ինչպես հաղորդում են մեր ընթերցողները, օրերս Զարուհի Փոստանջյանը թռուցիկնե­րի մի տրցակ ձեռքին մոտենում էր փողո­ցում քայլող կամ նստած մարդկանց եւ առաջարկում հավաքագրվել` որպես ընտ­րական հանձնաժողովների անդամ: Դրա դիմաց նա առաջարկում էր բավականին մեծ գումարներ վճարել, կախված նրանից, թե որ մակարդակի […]

Անհանգիստ ամառ. Հրապարակ

Հայաստանի Երկրորդ նախա­գահ Ռոբերտ Քոչարյանին հունիսի 14-ի գիշերը տեսել են «Զվարթնոց» օդանավակայա­նում` Աթենքի չվերթի օդանավում: Փորձեցինք Քոչարյանի ուղեւորության մասին մանրամասներ իմանալ նրա գրա­սենյակի ղեկավարից’ Վիկտոր Սողոմոնյանից: Նա փոխանցեց, որ Քոչարյանը տիկնոջ հետ գի­շերը մեկնել է Աթենք: Գործնական, թե հանգստի նպատակներով չմանրամասնեց, փոխանցեց «մասնավոր» այցով: Վիկտոր Սողոմոնյանը նշեց, որ առհասարակ Քոչարյանը շատ է ճամփորդում: Մոտ մեկ […]

Փաշինյանը պատժել է. Իրավունք

Օրեր առաջ պարզ դարձավ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վանաձորի տարածքային կաոույցի անդամները հայտարարեցին կուսակցությունից դուրս գալու մասին: Կուսակցության նախկին անդամ Անդրա­նիկ Սերգոյանը լրատվամիջոցներից մե­կի հետ զրույցում ասել էր. «…Կու­սակցության տարածքային կառույցի վե­րահսկող Մետաքսյա Դավթյանի ամու­սինը, որն անկուսակցական է ու հա­նաձայնել է աշնանը Վանաձորում կայանալիք ՏԻՄ ընտրու­թյուններին հանդես գալ «Ալյանս» կուսակցության առաջարկած ընդդիմադիր դաշինքի միասնական թեկնածու, ասում […]

Ովքեր կլքեն իրենց պաշտոնները. Հրապարակ

Կառավարության օրակարգում է նաեւ փոխմարզպետների կրճատման հարցը: Անցած շաբաթ մի քանի փոխնախարար­ներ կրճատվեցին, փոխմարզպետների մասով դեռ քննարկումները շարունակվում են: Ասում են փոփոխություն­ների հիմնական սկզբունքը սերնդափոխությունն է լինելու, այսինքն` առավել հնաբնակ­ները կթողնեն ասպարեզը: Այժմ յուրաքանչյուր մարզում 2-3 փոխմարզպետ կա, մասնավորա­պես, Շիրակի, Սյունիքի, Արագածոտնի եւ Վայոց Ձորի մարզպետները 2-ական տեղակալ ունեն, իսկ Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Տավուշի […]

Գարեգին Նժդեհը եւ Սամվել Բաբայանը. Առավոտ

Հետաբրքիր է, թե ինչպես է փոխվում մարդկանց վերաբերմունբը որեւէ երեւույթի կամ անձի հանդեպ: Երբ հանրապետականներն ասում են, որ նրանք նժդեհական են, տարոնական են եւ ցեղակրոն, դա, ուզենք թե չուզենք, ստվեր է գցում մեր ազգային հերոսի վրա: Երբ երիտասարդ փիլիսոփաները «նժդեհագիտությունից» ատենախոսություններ են պաշտպանում, որտեղ փորձ է արվում ապացուցել, որ Նժդեհը Կանտից կամ Հեգելից ավելի ուժեղ […]

Բաց նամակ Կոտայքի մարզպետի մասին. Ժողովուրդ

Կոտայքի մարզի Աբովյանի տարածաշր­ջանի մի խումբ մանկավարժներ բաց նամակով դիմել են «ժողովուրդ» օրա­թերթի խմբագրություն բողոքելով Կո­տայքի մարզպետ Կարապետ Գուլոյանի կողմից Ղարաբաղին օգնելու նպատա­կով հանգանակված միջոցների տնօրինումից: Քանի որ այդ քաղաքում քաղա­քային եւ, Սերժ Սարգսյանի խոսքերով ասած` «տեղական իշխանիկներից» վախը մեծ է, ուստի նամակագիրներն իրենց անունները գերադասել են գաղտ­նի պահել, սակայն բովանդակությանը հուշում է, որ այն […]

Ինչ են տարել Ֆլեշի Բարսեղի տանից. Հրապարակ

Պարզվում է` գողերն էլ են նախընտրական տարում քաղաքականացվել: Նույն օրը նրանք մտել են գործարար Բարսեղ Բեգլարյանի եւ ՀԱԿ պատգա­մավոր Լեւոն Զուրաբյանի տուն: Բեգլարյանի տնից տարել են Ֆաբերժեի 3 ձու, ընդ որում, բոլորը փորձում էին իմանալ դրանք իրոք Ֆաբերժեի ձվերն են, թե «պադդելկա»: Բեգլարյանը հայտարարել է, որ «պադդելկաներ» են: Ընդ որում իր դուռ-լուսամուտ-պատշգամբների նկատ­մամբ բավականին անտարբեր` […]

Վտանգավոր է. Իրատես

Երեկ մեկնարկած Աժ արտահերթ նիստում քն­նարկվեց հարկային նոր օրենսգիրքը, որը, պատաս­խանատուների պնդմամբ, պետք է բեկումնային լի­նի ոլորտի համար: Սակայն, ինչպես միշտ, խոսքն ու գործը չեն համապատասխանում իրար: Իրականում այս հարցով, մեր տեղեկություննե­րով, շատ մտահոգված է «թիրախւսյին» խումբը, իմա` գործարար շրջանակները: Ոմանք մտավախու­թյուն ունեն, որ հարկային բեռի թեթևացման Փոխա­րեն, նախընտրական տարում նոր օրենսգրքով իրենցից գումարներ են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի