30 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Պետական գաղտնիք է. Հրապարակ

Ըստ Ռուսաստանին մոտ կանգնած մեր աղբյուրների’ Ռուսաստանի կողմից Հայաստանին տրամադրվելիք 200 միլիոն դոլարի զենքի մեծ կարեւորագույն մասն արդեն իսկ տրամադրվել է Հայաստանին: Կա դրանց մեջ С-400 հարցրինք մեր զրուցակցին: «Ոչ, սակայն С-400 առաջիկայում նույնպես տալու են»: Կոնկրետ երբ. աչքներս տեսնի: «Չի կարելի բարձրաձայնել` պետական գաղտնիք է. տալու են անպայման»:

Կաթողիկոսի հորդորը Աթեշյանին. Հրապարակ

Պոլսո պատրիարք Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի վերջին հայտարարությունից հետո խնդիր է առաջացել նրա Հայաստան գալու, Եկեղեցական խորհրդի նիստին եւ Հռոմի պապի ժամանմանը մասնակցելու կապակցությամբ: Նրան պատրաստվում են դիմավորել ցույցերով: Անախորժություններից զերծ մնալու համար կաթողիկոսը նրան հորդորել է չգալ Հայաստան: Աթեշյանն էլ կապվել է կաթողիկոսի եղբոր` Եզրասի հետ, որի հետ մտերիմ է եւ ընդհանուր բիզնես ունի, որ […]

Պուտինը չկա, ուր մնաց` Սերժ Սարգսյանը. Առավոտ

Հակաօդային պաշտպանության մի­ասնական համակարգի ստեղծման համաձայնագիրը, որը ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ կնքվել է 2015-ի հոկտեմբերի 28-ին, բազմաթիվ խնդրահարույց դրույթներ է պարունակում: Մասնավորապես համաձայնագրի 6-րդ հոդվածը սահմանում է. «Կովկասյան տարածաշրջանում հակաօ­դային պաշտպանության համակարգի ղեկավարությունն իրականացվում է ՌԴ Հա­րավային ռազմական օկրուգի կողմից»: Այս հոդվածով նաեւ սահմանված է, որ ՀՀ ԶՈԻ հակաօդային պաշտպանության ուժե­րի ղեկավարի հրամանատարության ներ­քո է […]

Զգուշացում կլինի. Ժողովուրդ

Անցած տարվա նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշում բացահայտված հանցավոր խմբի քրեական գործով արդեն տեւական ժամանակ է, կարելի է ասել, որ քննություն չի ընթանում: «ժողովուրդ»-ի տեղեկություններով’ այս քրեական գործի շրջանակներում արդեն երկու ամսից ավել է’ ոչ մի նոր զարգացում կամ գործընթաց չկա: Այնպի­սի տպավորություն է, որ քրեական գործը քննող ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական խումբն ընդամենը ժամանակ է […]

Կենտրոնական բանկից լավ բան չեն ասում. Հայկական Ժամանակ

Իշխանության ներկայա­ցուցիչները հերքում են, թե վերջին շրջանում բազմա­թիվ տնտեսվարողներ դա­դարեցրել են իրենց գոր­ծունեությունը: Նրանք օգտվում են այն հանգամանքից, որ պաշտոնական ամբողջական տվյալ­ներ այդ մասին չկան: Սակայն ԿԲ-ի հրապարակած տեղեկանքներում կա­րելի է գտնել ցուցանիշ, որը բավականին մեծ ճշտու­թյամբ ցույց է տալիս գործունեությունը դադարեց­րած տնտեսվարողների ընդհանուր թիվը: Այսպես, ըստ ԿԲ-ի երեկ հրապարակած «Հայաստանի ֆի­նանսական համակարգը, զարգացումը, վերահսկո­ղությունը, […]

Մեծ փողեր փողոցում. Իրավունք

Հավանաբար, Զարուհի Փոստանջյանին դուր է եկել Եհովայի վկաների աշխատելաոճը, եւ նա որոշել է ընդօրինակել այն: Ինչպես հաղորդում են մեր ընթերցողները, օրերս Զարուհի Փոստանջյանը թռուցիկնե­րի մի տրցակ ձեռքին մոտենում էր փողո­ցում քայլող կամ նստած մարդկանց եւ առաջարկում հավաքագրվել` որպես ընտ­րական հանձնաժողովների անդամ: Դրա դիմաց նա առաջարկում էր բավականին մեծ գումարներ վճարել, կախված նրանից, թե որ մակարդակի […]

Անհանգիստ ամառ. Հրապարակ

Հայաստանի Երկրորդ նախա­գահ Ռոբերտ Քոչարյանին հունիսի 14-ի գիշերը տեսել են «Զվարթնոց» օդանավակայա­նում` Աթենքի չվերթի օդանավում: Փորձեցինք Քոչարյանի ուղեւորության մասին մանրամասներ իմանալ նրա գրա­սենյակի ղեկավարից’ Վիկտոր Սողոմոնյանից: Նա փոխանցեց, որ Քոչարյանը տիկնոջ հետ գի­շերը մեկնել է Աթենք: Գործնական, թե հանգստի նպատակներով չմանրամասնեց, փոխանցեց «մասնավոր» այցով: Վիկտոր Սողոմոնյանը նշեց, որ առհասարակ Քոչարյանը շատ է ճամփորդում: Մոտ մեկ […]

Փաշինյանը պատժել է. Իրավունք

Օրեր առաջ պարզ դարձավ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վանաձորի տարածքային կաոույցի անդամները հայտարարեցին կուսակցությունից դուրս գալու մասին: Կուսակցության նախկին անդամ Անդրա­նիկ Սերգոյանը լրատվամիջոցներից մե­կի հետ զրույցում ասել էր. «…Կու­սակցության տարածքային կառույցի վե­րահսկող Մետաքսյա Դավթյանի ամու­սինը, որն անկուսակցական է ու հա­նաձայնել է աշնանը Վանաձորում կայանալիք ՏԻՄ ընտրու­թյուններին հանդես գալ «Ալյանս» կուսակցության առաջարկած ընդդիմադիր դաշինքի միասնական թեկնածու, ասում […]

Ովքեր կլքեն իրենց պաշտոնները. Հրապարակ

Կառավարության օրակարգում է նաեւ փոխմարզպետների կրճատման հարցը: Անցած շաբաթ մի քանի փոխնախարար­ներ կրճատվեցին, փոխմարզպետների մասով դեռ քննարկումները շարունակվում են: Ասում են փոփոխություն­ների հիմնական սկզբունքը սերնդափոխությունն է լինելու, այսինքն` առավել հնաբնակ­ները կթողնեն ասպարեզը: Այժմ յուրաքանչյուր մարզում 2-3 փոխմարզպետ կա, մասնավորա­պես, Շիրակի, Սյունիքի, Արագածոտնի եւ Վայոց Ձորի մարզպետները 2-ական տեղակալ ունեն, իսկ Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Տավուշի […]

Գարեգին Նժդեհը եւ Սամվել Բաբայանը. Առավոտ

Հետաբրքիր է, թե ինչպես է փոխվում մարդկանց վերաբերմունբը որեւէ երեւույթի կամ անձի հանդեպ: Երբ հանրապետականներն ասում են, որ նրանք նժդեհական են, տարոնական են եւ ցեղակրոն, դա, ուզենք թե չուզենք, ստվեր է գցում մեր ազգային հերոսի վրա: Երբ երիտասարդ փիլիսոփաները «նժդեհագիտությունից» ատենախոսություններ են պաշտպանում, որտեղ փորձ է արվում ապացուցել, որ Նժդեհը Կանտից կամ Հեգելից ավելի ուժեղ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի