Մեծ փողեր փողոցում. Իրավունք

Հավանաբար, Զարուհի Փոստանջյանին դուր է եկել Եհովայի վկաների աշխատելաոճը, եւ նա որոշել է ընդօրինակել այն: Ինչպես հաղորդում են մեր ընթերցողները, օրերս Զարուհի Փոստանջյանը թռուցիկների մի տրցակ ձեռքին մոտենում էր փողոցում քայլող կամ նստած մարդկանց եւ առաջարկում հավաքագրվել` որպես ընտրական հանձնաժողովների անդամ: Դրա դիմաց նա առաջարկում էր բավականին մեծ գումարներ վճարել, կախված նրանից, թե որ մակարդակի հանձնաժողովի անդամ է հավաքագրվում:
Թե ինչու է Փոստանջյանն անձամբ ընկել փողոցները, դեռեւս պարզ չէ: Գուցե նման աշխատաոճ են նրան թելադրում իր ամերիկյան ուսուցիչները, իսկ գուցե նա մնացել է լրիվ մենակ: Սակայն եւս մեկ հարց է ծագում, թե որտեղից Զարուհի Փոստանջյանին այն հսկայական ֆինանսական միջոցները, որ նա պատրաստ է առաջին պատահածին լուրջ աշխատավարձ տալ: Երեւի թե, նույն ուսուցիչների ունեցած աղբյուրներից: Իսկ թե ով կվերցնի այդ 30 արծաթը Փոստանջյանից, դա արդեն այլ հարց է:
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: