15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Պուտինը չկա, ուր մնաց` Սերժ Սարգսյանը. Առավոտ

Հակաօդային պաշտպանության մի­ասնական համակարգի ստեղծման համաձայնագիրը, որը ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ կնքվել է 2015-ի հոկտեմբերի 28-ին, բազմաթիվ խնդրահարույց դրույթներ է պարունակում: Մասնավորապես համաձայնագրի 6-րդ հոդվածը սահմանում է. «Կովկասյան տարածաշրջանում հակաօ­դային պաշտպանության համակարգի ղեկավարությունն իրականացվում է ՌԴ Հա­րավային ռազմական օկրուգի կողմից»: Այս հոդվածով նաեւ սահմանված է, որ ՀՀ ԶՈԻ հակաօդային պաշտպանության ուժե­րի ղեկավարի հրամանատարության ներ­քո է գտնվում միայն առանձին շրջանի ղե­կավարությունը:

Մտահոգիչ է նաեւ համաձայնագրի հա­վելվածի 5-րդ կետը. «Միասնական հակա­օդային պաշտպանության համակարգի ստեղծումը հիմնված է հետեւյալ սկզբունքների վրա. «Տարածքային եւ Ֆունկցիոնալ առումով հավանական անվտանգության մեկ ընդհանուր համակարգի ստեղծում կովկասյան տարածաշրջանում, համատեղ գործողությունների կոորդինացում ուղղված հավաքական անվտանգությանը Կովկաս­յան տարածաշրջանում խաղաղ ժամանա­կաշրջանում եւ միասնական` մեկ ընդհա­նուր հայեցակարգի եւ պլանի հիման վրա պատերազմական իրադրությունում»:

Ու այսքանից հետո ՀՀ իշխող կուսակցու­թյան ներկայացուցիչները պնդում են, թե համաձայնագիրն այս ոլորտում ինքնիշ­խանության առումով ռիսկեր չի պարունակում:

ՀՀԿ խոսնակ էդուարդ Շարմազանովը հանդարտեցրել էր կրքերը ՀՕՊ համաձայ­նագրի շուրջ ՝ հավաստիացնելով. «Միա­վորված նշանակում է, որ կողմերը պահ­պանում են իրենց ինքնիշխանությունը: Բո­լոր այն կարմիրները, որ այս համաձայնագրով Հայաստանի Զինված ուժերի հա­կաօդային պաշտպանության կառավա­րումն անցնում է մեր դաշնակից Ռուսաստանին կամ պետՔ է արվի նրա հետ համատեղ, իրականությանը չեն համապատասխանում: Սա ոչ թե միասնական, այլ միավորված ՀՕՊ համակարգ է, որտեղ մեր Զինված ուժերի ՀՕՊ-ը պահպանում է լրիվ իր ինքնուրույնությունը»:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը վստահորեն հայտա­րարել էր. «Պայմանագրում գրված է, որ մենք ենք որոշում մեր հակաօդային պաշտպանության խնդիրները: Հստակ նշված է նաեւ, որ հրամանը տալիս է հա­կաօդային պաշտպանության վարչության պետը` ՀՀ գերագույն գլխավոր հրամա­նատարի համաձայնությամբ: Մենք խնդիր չունենք, որ մեզ մեկ ուրիշը կառավարի: Փաստաթուղթ կա, պետք է փաստաթղթի շուրջ խոսել»:

Միջազգային եւ անվտանգության հարցե­ րի հայկական ինստիտուտի տնօրեն Ստե­փան Սաֆարյանը «Աոավոտի» հետ զրույ­ցում վստահեցրեց, որ համաձայնագրում որեւէ երկրի գերագույն գլխավոր հրամա­նատարի մասին խոսք չկա. «Այդտեղ որեւէ երկրի գերագույն գլխավոր հրամանատա­րի մասին հիշատակում չկա. Պուտինին չեն հիշատակել, ուր մնաց` Սերժ Սարգս­յանին հիշատակեին: Եթե խոսում ենք պատերազմի եւ խաղաղ ժամանակի իրադրության մասին, ապա նման խնդիր­ներով որոշում եւ հրաման կայացնելու ինքնավարություն չունեն ոչ ՌԴ օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարը, ոչ էլ Հայաստանի»:

Մանրամասներին ծանոթցեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ