15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Կենտրոնական բանկից լավ բան չեն ասում. Հայկական Ժամանակ

Իշխանության ներկայա­ցուցիչները հերքում են, թե վերջին շրջանում բազմա­թիվ տնտեսվարողներ դա­դարեցրել են իրենց գոր­ծունեությունը: Նրանք օգտվում են այն հանգամանքից, որ պաշտոնական ամբողջական տվյալ­ներ այդ մասին չկան:

Սակայն ԿԲ-ի հրապարակած տեղեկանքներում կա­րելի է գտնել ցուցանիշ, որը բավականին մեծ ճշտու­թյամբ ցույց է տալիս գործունեությունը դադարեց­րած տնտեսվարողների ընդհանուր թիվը: Այսպես, ըստ ԿԲ-ի երեկ հրապարակած «Հայաստանի ֆի­նանսական համակարգը, զարգացումը, վերահսկո­ղությունը, կարգավորումը» զեկույցի, անցած տար­վա ընթացքում ՀՀ բանկերի «իրավաբանական անձ- հաճախորդների քանակը նվազել է 4.1 տոկոսով եւ կազմել 76.4 հազար»:

Այլ կերպ ասած, 2015 թ. բան­կերի իրավաբանական անձ հաճախորդների թիվը նվազել է ավելի քան 3100-ով: Դժվար է պատկերաց­նել իրավաբանական անձի, որը կարողանա գործու­նեություն իրականացնել առանց բանկային հաշվի: Բայց կարող են լինել իրավաբանական անձինք, որոնք դադարեցրել են իրենց գործունեությունը սա­կայն դեռ ձեւականորեն պահպանում են իրենց հաշիվները բանկերում: Իսկ սա նշանակում է, որ ան­ցած տարվա ընթացքում գործունեությունը դադարեցրած իրավաբանական անձանց թիվը ամենաքի­չը 3 100 է: Եվ դա լավագույն դեպքում:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ