Օրինակ ցույց տվեք, ոչ թե քննադատեք. Առավոտ
Ինչպես որ մենք ունենք բանկային հաշիվներ, որտեղ կան եկամուտներ եւ ծախսեր, այնպես էլ կան էմոցիոնալ, հոգեւոր «հաշիվներ», որտեղ մենք կամ ինչ-որ բան ավելացնում ենք, կամ էլ ինչ-որ բան ծախսում: Մեխանիզմը շատ պարզ է եւ հստակ’ նախանձը, ատելությունը, խանղը, ղրանց հետ կապված մտքերն ու բառերը պակասեցնում են մեր «գումարը», իսկ սերը, փոխօգնությունը, հանդուրժողականությունը ավելացնում են:
Ընտանիքներ կան. որտեղ ամուսիններն անընդհատ նկատում են եւ իրար «աչք են կոխում» մեկը մյուսի սխալները եւ թերությունները [որոնք անխուսափելի են], բայց երբեք չեն խոսի միմյանց արժանիքների եւ բարեմասնությունների մասին, երբեք չեն ասի, որ իրար սիրում են: Հիմնարկներ կան, որտեղ ղեկավարը առավոտվանից գիշեր նկատողություն է անում իր աշխատողներին, դժգոհում է, որ նրանք անգետ են եւ անբան, բայց եթե նրանք ակնհայտորեն լավ են աշխատում եւ օգուտ են բերում հիմնարկին, ոչ մի դեպքում չի ասի խրախուսական եւ գնահատանքի բառեր:
Ոչ հիմնարկում, ոչ ընտանիքում, ոչ էլ որեւէ այլ տեղում ծանր խոսքերը չեն (ածում որեւէ խնդիր: Միակ ազդեցությունը, որը դրանք թողնում են, հետէս- յալն է’ այդ բառերն արտասանողի «հաշվեկշոռից» ինչ-որ գումար պակասում է: Եթե «բալանսը» բացասական է, եթե նա, այսպես ասած, «տակ է տալիս», ապա այդ մարդու տեղը, հավանաբար, հոգեբուժարանում է: Դրականն ավելացնում է, բացասականը պակասեցնում այստեղ որեւէ բարդ բան չկա: Ուղեղով մենք դա հասկանում ենք, հոգով չենք ընդունում’ մեգ թվում է, որ մեր ասած բացասական բառն ինչ-որ բան պակասեցնում է մեր ընտրած թիրախի «հաշվեկշռում», մինչդեռ իրականում դա ուղղված է բացառապես մեր դեմ:
Եթե մի պատգամավոր մյուս պատգամավորին ասում է «բիճ», իսկ մյուսը ակնարկում է վիրավորողի քթի մեծությունը` դրանից հարկային բեռը ոչ կծանրանա, ոչ էլ կթեթեւանա, համայնքները ոչ կխոշորանան, ոչ էլ կտրոհվեն: Հասցեատերերի քթերը կամ ականջներն ավելի գեղեցիկ կամ ավելի տգեղ չեն դառնա: Միակ բանը, որը տեղի կունենա, ասողը իր էմոցիոնալ «հաշվեկշռից» կկորցնի մի քանի միավոր:
Իհարկե, խոսքը ոչ միայն պատգամավորների մասին է: Ես, օրինակ, շատ քիչ եմ հանղիպեւ դեպքերի, երբ, ասենք, լրագրողները հավաքվում են ու բացակա լրագրողների մասին ջերմ եւ հարգալից բառեր են ասում: ճիշտ հակառակը` բամբասելն ու գործընկերներին նսեմացնելը պատահում է ամեն օր: Ես հատուկ բերեցի լրագրողների օրինակը, որպեսզի այլ մասնագիտությունների մարդիկ չնեղանան: Ինչ խոսք, բանավեճն ու մրցակցությունը նորմալ բան են, բայց անձամբ ինձ համար բանավիճելն ու մրցակցելն այսօր երկրորդական եւ չափազանց մանր խնդիր է:
… Վերջում մեջբերեմ ամերիկացի բիզնես խորհրդատու Սթիվեն Քովիի միտքը. Եղեք լույսի աղբյուր, ոչ թե դատավոր: Օրինակ ցույց տվեք, ոչ թե քննադատեք: Եղեք հանգուցալուծման, ոչ թե խնդրի մասը:
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: