Վտանգավոր է դառնում. Հայկական Ժամանակ
Անցած տարի սեպտեմբերի 23-ին ՀՀ քաղաքացիական կազմակերպությունների կոալիցիան եւ Արդարադատության նախարարությունը հակակոռուպցիոն հարթակ ստեդծելու վերաբերյալ հայտարարություն ստորագրեցին, որի շրջանակներում պետք է լուծեին երկու’ Հայաստանում ապօրինի հարստացման քրեականացման եւ հակակոռուպցիոն անկախ մարմնի ստեղծման խնդիրները:
Փոխարենը կառավարության ենթակայության շրջանակներում ստեղծվեց հակակոռուպցիոն խորհուրդ որին իշխող ՀՀԿ-ից բացի միացավ միայն ԲՀԿ-ն: Խորհրղարանական մյուս ուժերն ու ՀԿ-ները բոյկոտեցին այն չհավատալով դրա անկեղծությանն ու անկախությանը: Անցած շաբաթ արդեն կառավարությունը 2 նիստ է անցկացրել, լսել է նաեւ քաղհասարակության, տվյալ դեպքում «Իրավաբանների հայկական ասոցիացիան» եւ «Transparenci international» կազմակերպություններին: Կրկին Արդարադատության նախարարությանը հանձնարարվել է 2 ամսվա ընթացքում մշակել համապատասխան օրենսդրական փաթեթ, որը հնարավորություն կտա ստեղծել արդեն հակակոռուպցիոն անկախ մարմին, ինչպես նաեւ` քրեականացնել ապօրինի հարստացումը: Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այս ամիսների ընթացքում իրենք ուսումնասիրել են միջազգային լավագույն փորձը եւ համապատասխան առաջարկություններ ներկայացրել կառավարությանը:
Վերջինիս խոսքերով, 40 երկիր արդեն քրեականացրել է ապօրինի հարստացումը, այդ թվում եւ Լատվիան: Իսկ Մեծ Բրիտանիան քրեկանացման ճանապարհին է:Առաջարկված մեխանիզմների համաձայն պաշտոնատար անձն ինքը պետք է ապացուցի իր գույքի եւ եկամուտների անհամապատասխանությունը:Ենթադրյալ մեղադրյալը եթե չկարողանա դա ապացուցել, ուրեմն ենթակա է քրեական պատասխանատվության եւ ապօրինի գույքի բռնագրավման:
«Մյուս կարեւոր հարցը իրական սեփականատերերի բացահայտման խնդիրն է: Հայաստանում շատ են դեպքերը, երբ պետական գնումներին մասնակցում են ընկերություններ, այդ թվում օֆշորային գոտիներում գրանցված, որոնց իրական սեփականատերը հայտնի չէ: ԵՄ-ն ունի դիրեկտիվ, որ անդամ երկրները մինչեւ 2017թ. ստեղծեն իրական սեփականատերերի ռեգիստրներ: Մենք նույնպես առաջարկում ենք, որ գնումներ իրականացնող մարմինը տիրապետի այդ տեղեկությանը, որ բոլոր ընկերությունները բացահայտեն իրական սեփականատերերին, եւ դա պետք է հասանելի լինի նաեւ հանրությանը»,- ասում է Չադոյանը:
Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: