Զարմանք. Իրավունք
Այժմ բոլորը վրդովված են, թե ինչպիսի բաներ է բլթացրել հունական հեռուստաեթերում Եվրատեսիլ-2016-ին Հայաստանը ներկայացնող եւ այնտեղ Արցախի դրոշով գնացած Իվետա Մուկուչյանը: Հատկապես անընդունելի է հետեւյալ բլթոցը. «Լեռնային Դարաբաղն Ադրբեջանի տարածքում է, բայց այն Հայաստանի երկրորդ հանրապետությունն է, որը դեռ Ադրբեջանի հողի վրա է: Դա տարածք է, որի շուրջ քննարկումներ են ընթանում, թե այն ում է պատկանում` ադրբեջանցիներն ասում Են, որ դա իրենց է պատկանում, հայերն ասում են, որ իրենցն է»:
Եվ, ի դեպ, այդ խոսքը արդեն հասցրել է լիուլի օգտագործել ադրբեջանական քարոզչամեքենան: Ինչեւէ, զարմանալով հանդերձ, մնում է հիշեցնել, թե ինչպիսի լավ սովորություն կար քըխ Սովետում` երբ արտասահման էին բաց թողնում Իվետա Մուկուչյանի տիպի թռչնակներին, հետը անպայման կցում էին «զամպալիտ», որի պարտականությունն էր թռչնակին անգիր անել տալ եւ ուղեղը մտցնել մի քանի քաղաքականապես ճիշտ նախադասություններ: Երեւի թե, ժամանակն է, իրոք, երկրից առանց «զամպալիտի» բաց չթողնել շոու-բիզնեսի որեւէ ներկայացուցչի, քանզի փորձը արդեն քանիցս ցույց է տալիս, որ դրանց 99%-ը իսան չեն:
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: