14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Գերուն տարել են հոգեբուժարան. Առավոտ

Հայաստանը երեկ Ադրբեջանին է հանձնել Գաթիբա Իբրահիմ-գըզը Ալեքպերովային: Այս մասին երեկ հայտարարել է Ադրբեջանի գերինե­րի, պատանդների եւ անհետ կորածների հարցերով պետական հանձ­նաժողովը: 1977 թվականին ծնված Ալեքպերովան հունիսի 7-ին հա­տել էր հայ-ադրբեջանական սահմանը եւ Տավուշի մարզի Մեհրաբի հատվածում անցել Հայաստանի տարածք:

Սկզբում Բաքվում հերքում էին Ալեքպերովայի Ադրբեջանի քաղա­քացի լինելու փաստը, իսկ ավելի ուշ հայտարարեցին, թե նա հոգեկան հիվանդ է եւ հաշվառված է հոգեբուժարանում:

Ինչպես երեկ տեղեկացրել է ադրբեջանական Minval.az լրատվա­կան կայքը, Ադրբեջան վերադարձվելուց հետո կնոջը տեղափոխել են հոգեբուժարան: Ալեքպերովայի հանձնումը տեղի է ունեցել Կար­միր խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո: ԿԽՄԿ-ի հաղորդագրության համաձայն, գործողությունը տեղի է ունեցել Իջեւան եւ Ադրբեջանի Ղազախ քաղաքների միջեւ անցնող ճանապարհին’ մի­ջազգային սահմանի վրա:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ