Ով կդառնա քավության նոխազ. Հրապարակ
Այն պահից սկսած, Երբ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց գյուղնախարարությունում փոխնախարարների հավանական կրճատումների մասին, այդ գերատեսչությունում «գիր-ղուշ» են գցում` պարզելու, թե ով է լինելու կրճատվողը: Նախարար Սերգո Կարապետյանը, ինչպես հայտնի է, 5 տեղակալ ունի`նախարարի առաջին տեղակալ Գրիշա Բաղիյան, Գառնիկ Պետրոսյան, Ռոբերտ Մակարյան, Սամվել Գալստյան, Արմեն Հարությունյան:
Ըստ մեր աղբյուրի, կառավարությունում որոշել են կրճատել նրանց, որոնք «հին» են ու «թույլ» մեջք ունեն: Գրիշա Բաղիյանը, Սամվել Գալստյանն ու Գառնիկ ՊԵտրոսյանը սովետական կադրեր են, եւ, ըստ մեր աղբյուրի, նրանից մեկին որոշել են ուղարկել թոշակի: Ու հիմա, հեռացման վտանգն զգացած փոխնախարարները փորձում են լոբբինգ անել ու համոզել, որ փորձառուներին չի կարելի փոխարինել «դեղնակտուցներով»:
Փոխնախարարներից մեկը Արմեն Հարությունյանը, կառույցում նոր է 2013- ից, ընդամենը 34 տարեկան է: Սակայն նախարարությունում չեն բացառում, որ կրճատվողներից մեկն էլ հենց նա կլինի: Նա սահմանափակ լիազորություններ ունի, ու նախարարությունն առանց նրա էլ յոլա կգնա: Որպես մյուս հավանական կրճատվողի անուն`
շրջանառվում է Սամվել Գալստյանի անունը: Սակայն, ըստ մեր աղբյուրի, իշխանությունը դեռ վերջնական որոշում չի կայացրել «ում պահել, ում հանել» դիլեմայում:
Վճռորոշ է լինելու հատկապես կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի կարծիքը: Ի դեպ, գյուղնախի կայքում նախարարի աշխատակազմի հաստիքացուցակում 4 ռեֆերենտ է նշված, 7 խորհրդական, 8 օգնական, 7 վարորդ:
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: