15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ուղղակի սահմռկում ես. հեռախոսներով տեսագրել են սպանությունը. Հրապարակ

Գրեթե ամեն օր որեւէ սպանու­թյան մասին հաղորդագրություններ կարդացող լրագրողի ու ընթերցո­ղի համար գուցե 58-ամյա Եղիշե Խաչատրյանի սպանությունը մի հերթական միջադեպ է, որն այն­քանով է հիշարժան, որ սպանվածը հայտնի լեզվաբան Փառանձեմ ՄԵյթիխանյանի ամուսինն էր համեստ ու աշխատավոր մի մարդ, որին շր­ջապատում բոլորը հարգում էին, եւ որը կարող էր ապրել մինչեւ խոր ծե­րություն: Բայց երբ կարդում ես կատարվածի մասին Խաչատրյանի ըն­տանիքի բաց նամակը` ուղղված ՀՀ նախագահին, ուղղակի սահմռկում ես:

Ինչքան պետք է մարդկային տե­սակն անկում ապրած լինի, որ տա­րեց կնոջ մոր աչքի առաջ որդուն ծե­ծելով սպանեն, նրա աղաչանքն ան­տեսելով եւ նրան էլ գետնին տապա­լելով: Ինչքան պետք է մարդկանց սիրտը քարացած լինի, որ կողքից երթեւեկեն ու տեսնելով օրը ցերե­կով կատարվող այդ սպանդը, ոչ թե միջամտեն, այլ հեռանան ընթացքից հեռախոսներով տեսագրելով սպա­նությունը: Եվ ինչքան պետք է կինը, աղջիկը կորցրած լինի մարդկային կերպարը, որ ոչ թե կանգնեցնի իր ոհմակի անդամներին եւ կանխի այդ ոճիրը, այլ մասնակցություն ունենա: Նման պատմությունների մասին լսե­լիս մի պահ ափսոսում ես, որ մա­հապատիժը վերացվել է, եւ նման­ների պատիժը լավագույն դեպքում մի 10-15 տարվա ազատազրկումը պետք է լինի:

Եթե, իհարկե, հզոր հովանավորները մեկ-երկուսին գործից դուրս չբերեն: Հենց այս մտավախությամբ էլ Եղիշե Խա­չատրյանի 3 զավակները, կինն ու մայրը դիմել են ՍԵրժ Սարգսյանին` խնդրելով արդար դատաստան բոլոր 6 մասնակիցների համար, քանզի «կատարվել է խմբակային դաժան սպանություն, եւ այդ խմբի անդամները հափրացած այնպիսի երիտասարդներ են, որոնց մայրերը չեն կարողացել կամ ժամանակ չեն ունեցել իրենց որդիներին այնպես դաստիարակել, ինչպես իմ սկեսուր մայրը` իր գա­վակին»,- գրել է տիկին Փառանձեմը:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ