05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ռուսաստանն ու Ադրբեջանը Ղարաբաղում նոր «գրոհի» են պատրաստվում. 168 Ժամ

Ապրիլյան քառօրյա պատերազմից երկու ամիս անց ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում կրկին նոր նրբերանգներ են ի հայտ գալիս: Քառօրյա պատերազմի ընթացքում տապալված ռուսական դիվանագիտությունը կարծես նոր թափ է առնում Գերմանիայի և Ադրբեջանի օգնությամբ:

Գաղտնիք չէ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսական համանախագահությունն ակտիվ հրապարակային աշխատանքի անցավ քառօրյա պատերազմի օրերին: Նախկինում բոլորովին աչքի չընկ­նող ռուս համանախագահ Իգոր Պոպովը սկսեց մեկնաբանություններ տալ մամուլին Ստեփանակերտում, Երևանում և Բաքվում այն դեպքում, երբ սովորաբար իր ակ­տիվությամբ աչքի էր ընկնում ամե­րիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, ով ապրիլյան պատերազ­մից հետո իր գործընկերների հետ Երևանում տված ասուլիսի ընթաց­քում անդրադարձավ միայն մեկ հումանիտար բնույթի հարցի բոլոր կարևոր ուղերձների մեկնաբանու­թյունը զիջելով Իգոր Պոպովին:

Թեև պատերազմի կանխարգելման շատ ավելի լայն ռուսական ծրագ­րերը ՌԴ նախագահ Պուտինի հո­վանու ներքո Սարգսյան-Ալիև հան­դիպում չկայացավ, այլ կայացավ հանդիպում արևմտյան համանախագահների ակտիվ միջնորդու­թյան պայմաններում, որը որակվեց որպես դարաբաղյան հակամար­տության խաղաղ կարգավորման գործընթացում ռուսական մենաշ­նորհային դերի նվազում, ռուսա­կան կողմը փորձում է պահպանել և շեշտել իր առաջատարի դիրքերը այս անգամ արդեն շատ ավելի լուրջ դրսևորումներով: Այս տեսանկյունից բավական ուշագրավ են զարգացումների այն երկու ուղղությունները, որոնք երեւում են ղարաբաղյան գործընթացի շուրջ հայ-ամերիկյան աշխատանք վերահսկողական մեխանիզմների ներդրման շուրջ, որի ապացույցը ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ուորլիքի թվիթերյան գրառումն էր ՀՀ ԱԳ նախարար Նալբանդյանի հետ բանակցություննե­րի արդյունքներով, և ռուս-ադրբեջանական-գերմանական համա­գործակցություն կարգավորման պլանի շուրջ, որի կենտրոնում ռու­սական համանախագահությունն է և Ռուսաստանի գլխավորի դերա­կատարությունը ղարաբաղյան հա­կամարտության խաղաղ կարգա­վորման գործընթացում:

Սրանում կարելի է համոզվել ծանոթանալով Մերկել-Ալիև հանդիպման արդ­յունքներին, որն ամփոփված է ասուլիսի տեսքով, ապա ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովի ռուսական Interfax լրատվական գործակալու­թյանը տված բավականին ընդար­ձակ հարցազրույցին: Պատասխա­նելով հարցին, թե ինչպես է ռուսա­կան կողմը վերաբերվում չճանաչ­ված Լեռնային Ղարաբաղի Հանրա­պետությունը բանակցային գոր­ծընթացում ներգրավելու առաջար­կին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների թիվն ավելացնելու հարցին, այդ թվում Գերմանիայի հաշվին, Պոպովն ասել է, որ փաստացի, բանակցային ներկայիս փուլում ղարաբաղցիները ֆորմալ առումով չեն մասնակցում, սակայն այդ թեմային մեծ ուշադրություն է հատկացվում համանախագահների Հայաստանում, Ադրբեջանում  Լեռնային Ղարաբաղում հանդի­պումների ժամանակ:

«Ենթադրում եմ, որ որոշակի փուլում, օրինակ շրջանակային պայմանավորվածության ձեռքբե­րումից հետո կստեղծվի հնարավո­րություն, որ նրանք վերադառնային բանակցային սեղանի շուրջ»,- ասել է Պոպովը: Վերջինիս ամենաուշագրավ դիտարկումը վերաբե­րում էր վերահսկողական մեխա­նիզմների ներդրմանը:

Պոպովը նշել էր, որ բարձր մակարդակի հա­մաձայնություններն այդ մեխա­նիզմների շուրջ արդեն իսկ ձեռք են բերվել: «Ներկայումս ԵԱՀԿ մասնա­գետներն աշխատում են մշակման ուղղությամբ: Անցյալ շաբաթ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մյուս գործընկերների հետ փոխանցեցինք փորձագիտական մշակումներն Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարներին:

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ