04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Զենքի անվճար պարապմունքներ կանանց համար. Հրապարակ

Երիտասարդ կանայք ու աղջիկներն ապրիլյան քառօրյա պատերազմից հետո մեծ հետաքրքրություն են ցուցաբերում զենքի ու դրան տիրապետելու նրբու­թյունների նկատմամբ: «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» ՀԿ-ում զենքից օգտվելու անվճար դասընթացներ են կազմակերպ­վում կամավորականների համար, որոնք Արցախ մեկնելու ցանկություն ունեն: Մեզ հետ զրույցում ԴՕՍԱԱՖ-ի Միացյալ ռազմատեխնիկական դպրոցի տնօրեն գնդապետ Արա Մուրադյանը զարման­քով նշեց, թե իր երկարամյա պրակտի­կայում զենքի նկատմամբ իգական սեռի ներկայացուցիչների կողմից նման մեծ հետաքրքրություն չի տեսել:

ԴՕՍԱԱՖ-ն օրը երկու հերթափոխով պարապմունք­ներ է անցկացնում, եւ մասնակիցների ճնշող մեծամասնությունը երիտասարդ կանայք ու աղջիկներ են: Ի դեպ, մեր զրույցի պահին էլ Մուրադյանին էր զանգահարել մի կին ու ճշտում էր պա­րապմունքների պայմաններն ու ժամերը: «Այսպես որ շարունակվի, հայկական բանակում միգուցե շուտով ծառայու­թյան անցնեն նաեւ աղջիկները, ինչպես որ իսրայելական բանակում է»,-նկատեց Մուրադյանը:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ