Վերադառնում է, թե քանդվում. Ժամանակ
Արմեն Գեւորգյանի նշանակումը Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում առաջ բերեց Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան փոխհարաբերության, պայմանավորվածությունների կամ կոնֆլիկտի վերաբերյալ դիտարկումների նոր ալիք: Պատճառն այն է, որ Գեւորգյանն ասոցացվում է երկրորդ նախագահի հետ, երկար տարիներ եղել է նրա հավատարիմ, վստահելի թիմակիցներից մեկը:
Այս տեսանկյունից, իհարկե, այդ նշանակումը հարց առաջ բերեց, թե արդյոք այստեղ կա՞ որոշակի պայմանավորվածություն, իհարկե առավել լայն քաղաքական համատեքստով: Առավել եւս, որ Ռոբերտ Քոչարյանն իր վերջին հարցազրույցում բավականին, նույնիսկ անհամեմատելի եւ անսովոր մեղմ էր Սերժ Սարգսյանի դիրքերին առնչվող հարցերում: Կռահելու համար, թե արդյոք կա՞ն մեծ շրջանակով պայմանավորվածության նախադրյալներ, հարկ է առաջ գնալ որոշակի պարզ հարցերի պատասխաններ գտնելու տարբերակով: Օրինակ
` արդյոք Սերժ Սարգսյանն ունի՞ Ռոբերտ Քոչարյանի հետ պայմանավորվելու, առավել եւս նրան ընդառաջ գնալու եւ նրա հավատարիմ անձանցից մեկին Ախ քարտուղարի պաշտոն վստահելու կարիք:
Սերժ Սարգսյանը վերցրեց Գագիկ Ծառուկյանին, հետո ՀՅԴ-ին, որը եւս քոչարյանական հենարանի ընկալում ուներ, հիմա Արմեն Գեւորգյանին է վերցնում հայտարարելով, որ 20 տարի ճանաչում է նրան եւ ոչ մի անգամ չի տեսել, որ խնդիր չլուծի: Այսինքն
` Սարգսյանը այդպիսով ակնարկում է, որ Գեւորգյանի հարցում իր համար փակ, գաղտնի բաղադրիչ գոյություն չունի: Ինչ խոսք, ներկայիս գործընթացների առաջ բերած այդ հակադիր, բեւեռային հարցադրումների պատասխանները առավել շոշափելի կդառնան նախընտրական քարոզարշավի ընթացքում եւ առավել եւս’ ընտրական պաշտոնական արդյունքների տեսքով:
Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: