26 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Ումի՞ց է պաշտպանվում վարչապետը. Հրապարակ

«Տևական ժամանակ է՝ Կարեն Կարապետյանը հրաժարվել է նախորդ վարչապետերից մնացած ծառայողական մեքենա­ներից՝ BMW 750-ից և նախորդ սերնդի Lexsus LX470-ից, եւ երթևեկում է բոլորովին նոր ձեռք բերված Lexus LX 570-ով: Այն այս պահին գոյություն ունեցող ամենաշքեղ ու թանկարժեք ամենագնացներից է: Աղքատ Երկրի հարուստ վարչապե­տը որոշել է հետ չմնալ իր օլիգարխ կոլեգաներից վերջին սերնդի շքեղ մեքենաներով երթևեկելու […]

Ինչո՞ւ չի բացվում Գագիկ Խաչատրյանի կառուցած եկեղեցին.Հրապարակ

Եղվարդում Գագիկ Խաչատրյանի կառուցած եկեղեցու աշխատանքներն ավարտվել են, բայց եկեղեցին չի բացվել։ Անցած կիրակի մեծ շուքով պետք է բացվեր Սբ. Սարգիս եկեղեցին, որը երկար տարիներ կառուցում են ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանն ու նրա որդիները՝ Գուրգեն և Արտյոմ Խաչատրյանները, սակայն եկեղեցու բացումը դեռ չի կայացել, ու անորոշ է, թե երբ կլինի: Եղվարդի քաղաքապետարանից «Հրապարակ»-ին հայտնել […]

Ինչ է անհրաժեշտ առանց վիզայի Եվրոպա մեկնելու համար.168 ժամ

«Կարծում եմ, որ պարտավորությունների ցանկը կհստակեցվի, երբ պաշտոնապես կսկսվի  ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման  երկխոսությունը,  որն անհրաժեշտ փուլ է մինչև վիզաների ազատականացման անցումը:  Մինչ այս ոչ Հայաստանը, ոչ Եվրամիությունը  դրան պատրաստ չէին:  Եվ ընդհանրապես, կործում եմ Արևելյան գործընկերության  երկրների հետ  ԵՄ-ն քայլ առ քայլ  էր գնում այդ  ուղղությամբ:  Ինչպես գիտեք, սկզբում Մոլդովայի հետ  այդ հարցը լուծվեց, հետո՝ […]

Գործադիրն ԱԺ-ում անպաշտպան է մնալու. Հրապարակ

 «Հունիսի 26-ից ԱԺ հանձնաժողովներում սկսվելու է բյուջեի կատարողականի քննարկումը։ Զեկուցողներն են ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, Վերահսկիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանը։ Հրավիրված են վարչապետը, փոխվարչապետը, սոցապնախարարը, ԱՎԾ պետը։ Կատարողականի քննարկման մեկնարկին նախորդ տարիներին ներկա է եղել նաեւ վարչապետը, սակայն պարզ չէ, թե ինչպես կվարվի Կարապետյանը։ Ըստ էության, կատարողականի քննարկմանը գործադիրն «անպաշտպան» կմնա, […]

Հերթական էլիտար հարսանիքը.Հրապարակ

«Այսօր ՀՀ և ԼՂՀ առողջապա­հության նախկին նախարար Հարություն Քուշկյանի դստեր հարսա­նիքն է: Պսակադրությունը կայա­նալու է էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցում, հարսանեկան խնջույքը՝ «Ֆլորենս» ռեստորանում: Մեծ, ճոխ հարսանիք է սպասվում, հրավիրված է ոչ միայն հայաստանյան էլիտան, այլև հյուրեր արտերկրից: Ներկա է լինելու Սոչիի քաղաքապետը՝ Քուշկյանը Սոչիում բժշկական կենտրոն ունի: ՌԴ-ից այլ հյուրեր էլ կլինեն՝ պատգամավորներ, նախարարներ: ՀՀ […]

Լուրջ սկանդալ է հասունանում. Ժողովուրդ

Դատական համակարգում լուրջ սկանդալ է հասունանում. այս օրերին ՀՔԾ հարցաքննության են հրավիրվում քրեական գործեր քննող դատավորները: Նրանց թիվը, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, մոտ չորս տասնյակ է: Ինչպես պնդում են մեր աղբյուրները, դատավորները կամ նրանց օգնականները դատավճիռները շատ դեպքերում օրենքով սահմանված կարգով չեն ուղարկել իրավապահ մյուս մարմիններին՝ ի կատար ածելու: Արդյունքում ամբաստանյալները կալանավորվելու փոխարեն մնացել են ազատության մեջ […]

Համաձայնության չեն գալիս մանր դետալների շուրջ. Առավոտ

ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահող երկրների գերխնդիրն այսօր (այնամասշտաբ պատերազմը կանխելն է: Սա պարզ է: Բայց ընդունենք, թե միջնորդներին հաջող­վում է հարաբերական անդորր հաստատել [թեեւ Ադրբեջանի կողմից սադրանքները, լարվածության նոր ալիքները երբեք չարժե բացառել, ավելին՝ Ադրբեջանի միակ հույսը այդօրինակ մեթոդներով միջնորդ երկրներին շարունակաբար շանտաժի ենթարկելն է], ի՞նչ են քննարկելու կողմերը բանակցություն­ների սեղանի շուրջ:  Մադրիդյան սկզբունքները շարունակո՞ւմ […]

Մղձավանջային. Իրավունք

Կառավարության 2017-2022 թթ.-ի ծրագիրն Աժ-ում հաստատվեց ձայների մե­ծամասնությամբ: Մինչ քվեար­կությունը, «Ելք» դաշինքի պատգամավորները ՀՀԿ-ին հարցնում էին, թե Կարեն Կարա­պետյանը կլինի՞ հաջորդ տարի վարչապետ, թե’ ոչ: «Ես պատ­րաստ եմ լինել վւսրչապետ»,- ասաց Կարեն Կարապետյանը, սակայն պատասխանը ընդդի­մադիրներին չգոհացրեց: «Իրավունքը» տնտեսական զարգացման ու ներդրումների նախարար Սուրեն Կարայանից հետաքրքրվեց՝ էկոնոմիկայի ոլորտում որո՞նք են առաջիկա հինգ տարիներին լուծման կա­րիք […]

Վարչապետը «պատերազմ է հայտարարել» պատգամավորներին. Հայկական Ժամանակ

Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ որոշում է ընդունել վարչապետի 2010 թվականի սեպտեմբերի 10-ին ընդունած «731-Ն» որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին: «731-Ն» որոշումով գործադիրը 7 տարի առաջ սահմանել էր պետական գերատեսչություններին եւ այլ հաստատություններին հատկացված ծառայողական պետհամարանիշերի ձեւերը: Երեկ կայացված որոշմամբ փոփոխության են ենթարկվել միայն ԱԺ աշխատակազմին տրամադրված պետհամարանիշերի տառերն ու թվերը: Մինչ օրս խորհրդարանի թե՛ աշխատակազմին, […]

Աննախադեպ գրոհ է սկսվում. Իրավունք

Վաղուց հայտնի է, որ Ծառուկյանը եւ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ով սերտ հարաբերություններ ունի Տաշիրի Սամվել Կարապետյանի հետ, միմյանց դիտարկում են որպես մրցակիցներ: Եվ ահա կառավարության ծրագրի քննարկման ժամանակ, ԱԺ ընտրություններից հետո առաջին անգամ Ծառուկյանն անցնում է լայնածավալ գրոհի՝ Կարեն Կարապետյանի կառավարության դեմ: Ակնհայտ է, որ Ծառուկյան դաշինքի պատգամավորների՝ կառավարության դեմ ուղղված խիստ քննադատությունը եւ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի