26 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Տագնապած. Հրապարակ

Թերթի տեղեկություններով՝ իշխանության վերին էշելոններում տագնապած են բանակում չծառայած բարձրաստիճան պաշտոնյաների որդիների շուրջ բարձրացած աղմուկից: Մտավախություն ունեն, որ հաջորդը մամուլում կհայտնվեն վերջին 10 տարին միջպետական համաձայնագրերով ՀՀ-ից ուսման նպատակով արտերկիր մեկնած եւ այդ «հողի վրա» տարկետման իրավունք ստացած ՀՀ ոսկի երիտասարդության ներկայացուցիչների անունները: Իսկ այդտեղ շատ հետաքրքիր անուններ կան, հիվանդության կամ այլ հիմքով բանակից ազատվել չկարողացողները […]

Ովքեր են հաջորդը. Ժողովուրդ

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը 1000 դրամների նախագիծը կյանքի կոչելուց հետո անցել է բանակին գումար նվիրաբերելու պարտադրանքի «կամավոր շարունակության» մյուս փուլերին: Քանի որ մենք՝ հայերս, սրտից թույլ մարդիկ ենք եւ հատկապես գինովցած ժամանակ սիրում ենք բանակի ու զինվորի կենացը հոտնկայս խմել, ուստի երեկ ՀՀ պաշտպանության նախարարությունում կայացած զինծառայողների ապահովագրության խորհրդի նիստի ժամանակ Վիգեն Սարգսյանը բառացիորեն […]

Արմենչիկը հրաժարվել է երգել հայ օլիգարխի որդու հարսանիքին. Հայկական Ժամանակ

Երգիչ Արմենչիկը հրաժարվել է երգել ՌԴ-ում հայտնի հայ գործարար Ալբերտ Ավդոլյանի որդու՝ Գասպարի եւ նույնպես խոշոր գործարար Էլդար Օսմանովի դստեր՝ Լոլայի հարսանիքի ժամանակ: Armtimes.com-ի տեղեկություններով՝ նրան 100 հազար դոլար են առաջարկել հուլիսի 2-ին Լոս Անջելեսի Dolby Theatre-ում (որտեղ անցկացվում է «Օսկարի» մրցանակաբաշխությունը) կայացած խնջույքի ժամանակ 2 երգ կատարելու համար, սակայն նա չի համաձայնել: Երգչի որոշման […]

Մորթեք, սատկացրեք. Նորատուսցի Ալիկը՝ Չարբախցի Գեղամին. Հայկական Ժամանակ

2016 թ. նոյեմբերի 13-ին Շենգավիթ վարչական շրջանում գործող «Լիա» գեղեցկության սրահում տեղի ունեցած աղմկոտ սպանության գործն ուղարկվել է Շենգավիթ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ սույն գործը մակագրվել է դատավոր Նելլի Բաղդասարյանին: Այս գործով նիստի օր դեռ չի նշանակվել Հիշեցնենք, որ այս գործով մեղադրյալներն են քրեական հեղինակություններ Պետրոս Իսրայելյանը (Չարբախցի Գեղամ մականունով), […]

Ո՞ւմ է ձեռնտու, որ «Ծռերի» և Սեֆիլյանի դատավարությունն ըն­թանա դռնփակ. Առավոտ

«Առավոտ»-ն իր խմբագրականում գրում է. «Բնականաբար, ես այնքան միամիտ չեմ, որ հավա­տամ, թե ոստիկանությունը «Սասնա ծռերի» նկատ­մամբ «համաչափ ուժ» է կիրառել: Եթե ամբաստան­յալը և որևէ այլ քաղաքացի կռվի մեջ է մտնում ոս­տիկանի հետ, ապա վերջինս պետք է այնքան սառ­նասիրտ և պրոֆեսիոնալ լինի, որ առանց ավելորդ շարժումների նրա ձեռքերը ոլորի, ձեռնաշղթա հագցնի և տանի խուց: Բայց […]

Ինչ գին ունի շաքարը թանկուկրակ Եվրոպայում, Վրաստանում ու Հայաստանում. Հայկական ժամանակ

Մեր տնային տնտեսուհիների համար սկսվել է ձմռան նախապատրաստական աշխատանքները: Մուրաբաների, ջեմերի ու կոմպոտների հերթական խմբաքանակները կհամալրեն մեր «չուլանները»: Իսկ նշված «արտադրանքների» կարեւորագույն բաղադրիչը շաքարավազն է, որի մեկ կգ-ի գինը Հայաստանում 410 դրամ է: Օգտվելով կապի եւ կոմունիկացիաների արդի ձեռքբերումներից, փորձեցինք պարզել, թ ինչ արժե մեկ կիլոգրամ շաքարավազը, ասենք, թանկուկրակ Եվրոպայում: Պարզվում է, օրինակ, գերմանիայում շաքարավազը […]

Ռուսներն էլ վախենալու բան ունեն. 168 ժամ

«Եթե լուրջ տեխնիկական հակասություններ չկան, որ Հայաստանը, լինելով ԵՏՄ-ում՝ միաժամանակ ստորագրի ԵՄ-ի հետ համաձայնագիր, ապա, կարծում եմ, որ քաղաքական երկխոսությունների արդյունքում հնարավոր կլինի մեր դիրքորոշումը հասցնել Մոսկվային։ Եթե, իհարկե, դրա համար բավարարեն մեր դիվանագիտական ռեսուրսները, քաղաքական կամքը և շատ այլ բաներ»,- «168 ժամ»-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրին ու դրա շուրջ ռուսական կողմից հնչող […]

Նորաթուխ պատգամավորի վրիպումը զվարճացրել է հնաբնակներին. Հրապարակ

«Հրապարակի» տեղեկություններով` ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի եւ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում զավեշտալի էպիզոդ է գրանցվել։ Եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովի անդամ, «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Լուիզա Սարգսյանը փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանին հարցրել է կալանավայրերի սննդի մասին։ Վերջինս տարակուսել է՝ ես ի՞նչ կապ ունեմ քրեակատարողական հիմնարկների հետ։ Երիտասարդ պատգամավորը, հավանաբար, Շավարշ Քոչարյանին շփոթել է Վիգեն Քոչարյանի՝ […]

ԱՎԾ-ի առեղծվածը. Հայկական ժամանակ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության երեկ հրապարակած պաշտոնական ցուցանիշները, մեղմ ասած, այնքան էլ չեն համապատասխանում տնտեսական իրավիճակի մասին մեր պաշտոնյաների լավատեսական հայտարարություններին: Մինչեւ անցած տարվա 3-րդ եռամսյակ զբաղվածության մակարդակը որոշակի աճ է ցուցաբերել: Սակայն արդեն չորրորդ եռամսյակում եւ այս տարվա առաջին եռամսյակում զբաղվածության մակարդակը տպավորիչ անկում է գրանցել: Թվային առումով պատկերն այսպիսին է: Եթե անցած տարվա […]

Պատրա՞ստ ենք նման գին վճարել. Առավոտ

Հնարավո՞ր է Հայաստանում «թավշյա հեղափոխության» նման մի բան: Ես կարծում եմ՝ տեսականորեն հնարավոր է: Բայց դրա համար հարկավոր է նախ վճռականորեն սահմանազատվել «ոչ թավշյա» հեղափոխականներից՝ նրանցից ովքեր ցանկանում են հեղափոխություն անել զենքով, արյուն թափելով, օրենքն արհամարհելով: Բայց դա, իհարկե, քիչ է. Կա ավելի սկզբունքային հարց, որն ինձ այս պահին անլուծելի է թվում: Իրականացնել «թավշյա հեղափոխություն» […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի