26 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս, Փաշինյանը ելք է փնտրում. Իրավունք

ԱԺ «Ելք» խմբակցության իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս։ «Իրավունք»-ի տեղեկությունների համաձայն՝ լուրջ հակասություններ կան, մասնավորապես, խմբակցության ավագների միջև։  «Եթե Աժ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ «Ելքի» երիտասարդ պատգամավորների հետ միասին, հաջողությամբ «խաղում է» իրենց հարմար դաշտում, ապա նույն խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը, պատգամավորներ Սասուն Միքայելյանն ու Արամ Սարգսյանը փորձում են ինքնուրույն վարել իրենց քաղաքականությունը։ Արդյունքում […]

«Սասնա ծռեր»-ը տակնուվրա է արել . Ժողովուրդ

«Սասնա ծռեր» զինված խմբավորման գործով նշանակված դատական նիստերը փոթորկել են ոչ միայն դատական, ոստիկանական, փաստաբանական, դատախազական համակարգը, այլեւ քրեակատարողական հիմնարկների ու դատապարտյալների առօրյան: Օրաթերթին հայտնի դարձավ, որ մի շարք գործերով կալանավորված անձինք, որոնց դատաքննությունը նշանակված է այն օրը, երբ պետք է տեղի ունենա «Սասնա ծռերի» կամ Ժիրայր Սէֆիլյանի ու նրա ընկերների գործով դատաքննությունը, ուղղակի տապալվում […]

Սերժ Սարգսյանն այսօրվանից նոր կարգավիճակ ունի. Ժողովուրդ

Այսօր Սերժ Սարգսյանը կնշի իր 63-ամյակը: Սովորաբար նա իր ծննդյան արարողությունները մեծ տոնախմբության չի վերածում: Օրաերթը տեղեկացավ, որ Սերժ Սարգսյանն իր ծննդյան օրը էլի նշելու է ընտանեկան միջավայրում: Համենայն դեպս, ՀՀԿ առաջնորդի ծննդյան արարողությանը կմասնակցեն հատուկ հանձնարարություններով դեսպան Արկադի Ղուկասյանը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը, գրող, հրապարակախոս Զորի Բալայանը, իր մտերիմ, գործարար Բարսեղ Բեգլարյանը եւ այլք: […]

Ինչու է Սերժ Սարգսյանը սրում «Սասնա ծռերի» շուրջ իրավիճակը. Հայկական Ժամանակ

Սասնա ծռեր» խմբի անդամների նկատմամբ երեկ կատարված զազրելի բռնությունները Հայաստանի բոլոր մտածող քաղաքացիների մոտ հարց է առաջացրել` ինչ նպատակով է դա արվում: Տարբեր  վերլուծություններ եւ վարկածներ են շրջանառվում, սկսած նրանից, որ ոստիկաններն անտեղի չէին անի այդ ամենը, այսինքն՝ Արեգ Կյուրեղյանը, Սմբատ Բարսեղյանը եւ մյուսները հիմք են տվել իրենց հետ նման կերպ վարվելու համար: Վերջացրած նրանով, […]

Սերժ Սարգսյանի խաղը. Իրատես

Ասում են, թե երեկ Սերժ Սարգսյանը, կառավարության նիստը վարելով, քաղաքական նոր շրջափուլի հիմք է դրել: Նա վերստին չի բացել խաղաքարտերը, հստակ չի ասել, թե վարչապետի պաշտոնում 2018-ին ով է լինելու, խոսել է ակնարկներով: Ասում են նաեւ, որ թեեւ նախագահն այս պահին լիարժեք վստահություն է հայտնել վարչապետին, սակայն դա չի նշանակում, որ խաղաքարտերը նույնպիսի դասավորություն կունենան […]

Միայն ԵԼՔ-ի կիսաավերակ տա­րածքում. Հրապարակ

Ազգային ժողովում թեեւ շա­րունակվում են 2016-ի բյուջեի կատարողականի քննարկումները հանձնաժողովներում, եւ առաջի­կայում էլ 2 արտահերթ է սպաս­վում՝ մեկը ՍԵւանից ջրառի, մյուսը՝ 2016-ի բյուջեի կատարողականի հաշվետվու­թյան հետ կապված, սակայն շենքում արդեն կիսաարձակուրդային մթնոլորտ է: Որոշ պատգամա­վորներ ավարտել են սենյակների նորոգումը, մյուս­ները բուռն գործընթացի մեջ են: Նորոգումները հիմնականում իրականացնում են պատգամավորները’ անձնական միջոցներով: Միայն «Ելք» խմբակցության կիսաավերակ […]

«ՍԱՍ»-ի Արտակին կներե՞ն. 168 Ժամ

Հայաստանի պատկան մարմինները չեն շտապում բացահայտումներ հրապարակել Ազգային ժողովի ընտրություններից առաջ մամուլում հայտնված սկանդալային ձայնագրության վերաբերյալ, որտեղ «ՍԱՍ»-ի աշխատակիցների ժողովի ժամանակ մի տղամարդ ներկաներին հորդորում է աշխատել ընկերության սեփականատեր Արտակ Սարգսյանի համար, հակառակ պարագայում՝ սպառնալով հեռացնել աշխատանքից: Շուրջ 2 ամիս առաջ հարուցված և դեռևս նախաքննության փուլում գտնվող քրեական գործի ընթաց­քի մասին տեղեկություններ Հա­տուկ քննչական ծառայությունը […]

Դառը հիասթափություն է սպասվում. Հրապարակ

ԲՀԿ-ից դուրս մնացած եւ իրենց բախտը ՀՀԿ-ի հետ փորձած պատգամավորների խմբին դառը հիասթափություն է սպաս­վում: Սերժ Սարգսյանը ոչ մի կերպ չի ցանկանում աշխատանքով ապահովել կամ ինչ-որ կարգավիճակ տալ նախկին պատգամավորներին, որոնք ընտրություններում ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցա­կով առաջադրվեցին, բայց չանցան Աժ՝ Մարտուն Գրիգորյանին, Արագած Ախո­յանին, Բազմասեր Առաքելյանին եւ այլոց: Ի դեպ, թերթին տեղեկություններ են հասել, որ նման […]

Երկիրը վաճառել օլիգարխներին. Հայկական Ժամանակ

Կառավարության կողմից Ազգային ժողովի քննարկ­մանն է ուղարկվել «Հողա­յին օրենսգրքում» եւ կից փաթեթով օրենսդրական փոփոխությունների մի նախագիե, որն ընդունվել է կառավարության մայիսի 18-ի նիստում: Հիմնական փոփոխությունը նախա­տեսված է Հողային օրենսգրքում: Նախագծով նախատեսվում է, որ ՀՀ քաղաքացիությունը կորցրած անձը զրկվում է գյուղատնտեսա­կան նշանակություն ունեցող իր հողամասի նկատմամբ սեփակա­նության իրավունքից: Կառավա­րությունում գտել են, որ «երբ սե­փականատերը սահմանված ժամ­կետում […]

Ռուբեն Վարդանյանը նոր բիզնես կենտրոն կբացի. Հայկական Ժամանակ

Գործարար Ռուբեն Վարդանյանն առաջիկայում Երեւան քաղաքում նոր բիզնես կենտրոն կբացի: Այն կկոչվի «Կամար»: Ռուբեն Վարդանյանի նոր բիզնեսը տեղակայված է Երեւան քաղաքի Վազգեն Սարգսյան, Իտալիայի, Խորենացի եւ Դեղատան փողոցների հատման մասում՝ Կենտրոնական բանկի հարեւանությամբ: Մի քանի ամսից բացվող 9 հարկանի բիզնես կենտրոնի որպես առավելություն նշվում է, որ այն ունենալու է 24/7 ռեժիմով անվտանգության համակարգ, օդափոխության համակարգ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի