21 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Դառը հիասթափություն է սպասվում. Հրապարակ

ԲՀԿ-ից դուրս մնացած եւ իրենց բախտը ՀՀԿ-ի հետ փորձած պատգամավորների խմբին դառը հիասթափություն է սպաս­վում: Սերժ Սարգսյանը ոչ մի կերպ չի ցանկանում աշխատանքով ապահովել կամ ինչ-որ կարգավիճակ տալ նախկին պատգամավորներին, որոնք ընտրություններում ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցա­կով առաջադրվեցին, բայց չանցան Աժ՝ Մարտուն Գրիգորյանին, Արագած Ախո­յանին, Բազմասեր Առաքելյանին եւ այլոց: Ի դեպ, թերթին տեղեկություններ են հասել, որ նման անտարբերությունից հիսաթափված Արագած Ախոյանը մտերիմների շրջանում անգամ արտագաղթելու կամ առժամա­նակ այլ երկրում բնակություն հաստատե­լու ու գործելու ցանկություն է հայտնել: «Ինչպես բոլոր մարդիկ, ես էլ իրավունք ունեմ, ասենք, հուզմունքս հաճախ բարձ­րաձայն արտահայտելու: Նման մտադրու­թյուն, այո, ունեմ, բայց դրսում աշխատելը չի նշանակում արտագաղթել: Համենայնդեպս, հիմա ազատ մարդ եմ եւ փորձում եմ առաջնորդվել արդեն ոչ թե ընդհանուր շահերով, այլ անձնական շահերի ետեւից եմ ստիպված ընկնել, որպեսզի մտածեմ ընտանիքիս եւ իմ բիզնեսի, գործերի մասին, դրա համար, այո, չի բացառվում, որ որոշակի աշխատանքներ կատարեմ, ասենք, հարեւան երկրում: Ինչ կա որ, ես դրա իրավունքը լրիվ ունեմ»,- թերթի հետ զրույցում ասել է նա: Հիշեցնենք, որ Ախո­յանը երկար տարիներ աշխատանքներ էր տանում Արեւմտյան Հայաստանում եւ ասում էր, որ պատգամավորի կարգավի­ճակն իրեն պետք է հայկական շահերը Թուրքիայի տարածքում պաշտպանելու համար:

 

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ