22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«ՍԱՍ»-ի Արտակին կներե՞ն. 168 Ժամ

Հայաստանի պատկան մարմինները չեն շտապում բացահայտումներ հրապարակել Ազգային ժողովի ընտրություններից առաջ մամուլում հայտնված սկանդալային ձայնագրության վերաբերյալ, որտեղ «ՍԱՍ»-ի աշխատակիցների ժողովի ժամանակ մի տղամարդ ներկաներին հորդորում է աշխատել ընկերության սեփականատեր Արտակ Սարգսյանի համար, հակառակ պարագայում՝ սպառնալով հեռացնել աշխատանքից:

Շուրջ 2 ամիս առաջ հարուցված և դեռևս նախաքննության փուլում գտնվող քրեական գործի ընթաց­քի մասին տեղեկություններ Հա­տուկ քննչական ծառայությունը չի տրամադրում: Որևէ անձի մեղադ­րանք չի առաջադրվել, թեև, ԶԼՄ- ների համաձայն, նույնականացվել է ժողովը վարողը Արտակ Սարգս­յանի ավագ եղբայր Արամ Սարգսյանը: Համառ լուրերն ասում են, որ փորձում են գործը կոծկել և շու­տով վարույթը կարճվելու է բավա­րար ապացույցների բացակայու­թյան հիմքով:

Գործը կարճվելու հավանակա­նությունը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ոչ հերքում է, ոչ հաստատում: Երեկ լրագրողների հետ զրույցում հարցին արդյոք բացառո՞ւմ է, որ կկարճվի գործը, նա պատասխանել է. «Ես կաբացառեի, երբ արդեն որոշում լիներ: Քանի դեռ նախաքննություն է ընթանում, ես ոչ մի բան չեմ բացա­ռում»:

Ամեն դեպքում, Ա. Դավթյանը խոստացավ, որ, եթե գործը կկարճվի «ապօրինի կամ ան­հիմն», ապա պարտադիր այդ կարճման որոշումը կվերացվի:

ՍԱՍ-ի հայտնի ձայնագրության գործով մեղադրյալներ չլինելու խնդիրը գլխավոր դատախազը բացատրել է նրանով, որ որևէ ան­ձի դատի տալն ունի օրենքով սահմանված չափորոշիչներ, պայ­մաններ.

«Եվ եթե իրականացվում է 2 ամսվա նախաքննություն, ու այս պահի դրությամբ մեղադրանք առաջադրված չէ, դա օրենքի պա­հանջից բխող համապատասխան հետևանք է: Քանի որ նախաքննու­թյան փուլում է, որևէ բան չի կա­րող հրապարակվել: Բայց վերջ­նական որոշումից հետո շատ ման­րամասնությամբ կներկայացվի»:

Ա.Դավթյանը վստահեցրել է, որ խորհրդարանական ընտրություն­ների ժամանակ ՀՀ գլխավոր դա­տախազության աշխատանքն առավելագույնս թափանցիկ է եղել, նույնիսկ ընտրությունների օրը ժամերի տարբերությամբ հաղորդում է տրվել ընտրախախտումների վերաբերյալ:

Ըստ նրա բազմիցս հրապա­րակվել է, որ բոլոր դրանցով իրա­կանացվել է պատշաճ ստուգում, հարուցվել են քրեական գործեր, մասնավորապես Աժ ընտրություն­ների ընթացքում 20 քրգործ է հա­րուցվել, որից 14-ն ուղարկվել է դատարան, 10 գործ էլ հարուցվել է Երևանի ավագանու ընտրություն­ների ընթացքում. «Դրանց բոլորով էլ տեղաշարժ կա, այսինքն արդ­յունքներում կայացվել են հիմնա­վոր պատշաճ որոշումներ»:

Անդրադառնալով համակարգու կոռուպցիայի խնդրին և վերջերս Գեղարքունիքի մարգի դատա­խազներից մեկի ձերբակալությա­նը Ա.Դավթյանը վստահեցրեց, թե կոռուպցիայի գոյությունը ոչ միայն իրավական հետևանքներ է ունե­նալու. «Դրա վկայությունը դուք տեսաք վերջին դեպքով՝ իմ որոշմամբ ձերբակալվեց դատախազ: Եվ դրա մասին քաջ գիտի ցանկա­ցած դատախազ: Բնականաբար, բացառել, որ 337 դատախազներից ոչ ոք այսօր, երեկ, 10 օր առաջ ներգրավված չի եղել կոռուպցիոն որևէ գործընթացի մեջ, դժվար է անել, բայց նորից եմ ասում, մի բան ակնհայտ է, եթե պարզ դար­ձավ այդպիսի իրավիճակ, եթե դրա մասին եղավ հաղորդում, թույլ տվեք մի քիչ էլ օրենքը խախտած ասեմ, այս իրավիճակում վերա­բերմունքը լինելու է մի քանի ան­գամ ավելի խիստ»:

Ըստ նրա ստուգման, վե­րահսկման մեխանիզմներ Դատա­խազությունում կան, ստորադաս դատախազների որոշումները ստուգվում են վերադաս դատա­խազների կողմից, և, եթե լինում են խախտումներ, կարգապահական հետևանքներ են լինում, եթե հան­գեցնում է հանցագործության, քրե­ական գործ է հարուցվում, և այլն:

Որոշ դատախազների հայտարա­րագրերում առկա միլիոնավոր գու­մարների նվիրատվությունների վե­րաբերյալ Ա.Դավթյանը նշեց, որ դրան ուշադրություն չի դարձրել, քանի որ այդ փաստի առկայությու­նը դեռևս վարույթ հարուցելու հիմք չէ.

«Վերջերս մենք ընդունեցինք օրենք ապօրինի հարստացման մա­սին, որից հետո հայտարարագիրն ինքնին, որոշակի հակասություննե­րով, արդեն առիթ կհանդիսանա վա­րույթների: Այդ ժամանակ, խոստա­նում եմ, առաջինը կսկսեմ դատա­խազների հայտարարագրերից»:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ