Սերժ Սարգսյանն այսօրվանից նոր կարգավիճակ ունի. Ժողովուրդ
Այսօր Սերժ Սարգսյանը կնշի իր 63-ամյակը: Սովորաբար նա իր ծննդյան արարողությունները մեծ տոնախմբության չի վերածում:
Օրաերթը տեղեկացավ, որ Սերժ Սարգսյանն իր ծննդյան օրը էլի նշելու է ընտանեկան միջավայրում: Համենայն դեպս, ՀՀԿ առաջնորդի ծննդյան արարողությանը կմասնակցեն հատուկ հանձնարարություններով դեսպան Արկադի Ղուկասյանը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը, գրող, հրապարակախոս Զորի Բալայանը, իր մտերիմ, գործարար Բարսեղ Բեգլարյանը եւ այլք:
Նկատենք, որ ըստ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի՝ Սերժ Սարգսյանը այսօրվանից կարող է ստանալ ՀՀ աշխատանքային կենսաթոշակ, քանի որ մեր հանրապետությունում 63 տարեկանը համարվում է կենսաթոշակի անցնելու միասնական տարիք: Իհարկե, եթե նա դիմի՝ կենսաթոշակ ստանալու համար:
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: