21 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս, Փաշինյանը ելք է փնտրում. Իրավունք

ԱԺ «Ելք» խմբակցության իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս։ «Իրավունք»-ի տեղեկությունների համաձայն՝ լուրջ հակասություններ կան, մասնավորապես, խմբակցության ավագների միջև։ 

«Եթե Աժ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ «Ելքի» երիտասարդ պատգամավորների հետ միասին, հաջողությամբ «խաղում է» իրենց հարմար դաշտում, ապա նույն խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը, պատգամավորներ Սասուն Միքայելյանն ու Արամ Սարգսյանը փորձում են ինքնուրույն վարել իրենց քաղաքականությունը։

Արդյունքում վերջին երեքի հայտարարությունները, հարցազրույցներն ու ելույթները դառնում են իսկական զավեշտ ու լայն քննարկման առարկա։ Այս ամենից բավականին հիասթափված է Ն. Փաշինյանը և փորձում է իրական ելք գտնել, քանի դեռ չի քանդվել «Ելքը»։ Թե ինչպես պետք է սանձել յուր խմբակցության շատախոս անդամներին, այս պահին դեռ որոշում չկա, սակայն Ն.Փաշինյանը հիմա զբաղված է բարեկամաբար հորդորելով մյուսներին, որ գոնե  այս շրջանում քիչ խոսեն ու քիչ աչքի ընկնեն, համենայնդեպս՝ գոնե մամուլում : 

 

Օրվա մյուս հրապարակումներին ծնոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ