26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Երկիրը վաճառել օլիգարխներին. Հայկական Ժամանակ

Կառավարության կողմից Ազգային ժողովի քննարկ­մանն է ուղարկվել «Հողա­յին օրենսգրքում» եւ կից փաթեթով օրենսդրական փոփոխությունների մի նախագիե, որն ընդունվել է կառավարության մայիսի 18-ի նիստում: Հիմնական փոփոխությունը նախա­տեսված է Հողային օրենսգրքում:

Նախագծով նախատեսվում է, որ ՀՀ քաղաքացիությունը կորցրած անձը զրկվում է գյուղատնտեսա­կան նշանակություն ունեցող իր հողամասի նկատմամբ սեփակա­նության իրավունքից: Կառավա­րությունում գտել են, որ «երբ սե­փականատերը սահմանված ժամ­կետում գույքը չի օտարում, նման գույքը՝ դրա բնույթի եւ նշանակու­թյան հաշվառմամբ, պետական կամ տեղական ինքնակառավար­ման մարմնի դիմումի հիման վրա կայացված դատարանի վճոով, վաճառվում է հարկադիր կարգով եւ ստացված գումարը հանձնվում է նախկին սեփականատիրոջը կամ վերածվում է պետական կամ համայնքային սեփականության, իսկ նախկին սեփականատիրոջը հատուցվում է գույքի արժեքը»:

Պարզ ասած, եթե ՀՀ քաղաքա­ցիությունից հրաժարված անձը չի վաճառում իր գյուղատնտեսական նշանակության հողամասը, ապա այն հարկադիր վաճառքի է հան­վում: Օրինակ, գյուղապետարանը դիմում է դատարան ու հարկադիր վաճառքի է հանում, ստացած գու­մարը փոխանցում է արդեն նախ­կին սեփականատիրոջը: Կարող է նաեւ այդ գույքը դառնալ համայն­քային սեփականության եւ նախ­կին սեփականատիրոջը հատուց­վի դրա գինը:

Օրենսդրական նախաձեռնու­թյան ընդունումը արդարադատու­թյան նախարարությունում պայ­մանավորել են Սահմանդրության կենսագործունեությամբ: Նախագ­ծի հիմնավորումներում նշվում, որ 2015 թվականին սահմանադրա­կան փոփոխություններով հոդի սեփականության իրավրևնքից չեն օգտվում օտարերկրյա քաղաքա­ցիները եւ քաղաքացիություն չու­նեցող անձինք, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

Հանրապետական կուսակցու­թյան 2017 թվականի նախընտրա­կան ծրագրի «ախտորոշում» բաժ­նում հանդիպում ենք հետեւյալ ձեւակերպմանը. «չօգտագործվող գյուղատնտեսական նշանակու­թյան հողերի առկայություն»: Կա­ռավարության 2017 թվականի գե­րակա խնդիրների ցանկից էլ տեղե­կանում ենք, որ չօգտագործվող գյուղատնտեսական նշանակու­թյան հողերի առկա (փաստացի) վիճակի վերաբերյալ տեղեկատ­վական շտեմարան պետք է ստեղծվի դեկտեմբեր ամսի 3-րդ տասնօրյակում:

Քանի որ Աժ-ում Հանրապե­տականը մեծամասնություն ունի, այս օրենսդրական փաթեթն ան­խոչընդոտ կընդունի եւ ըստ էու­թյան 2017 թվականի վերջին կառավարությունն արդեն կունենա գյուղատնտեսական չօգտա­գործվող հողերի ողջ բազան, որին կհաջորդի հարկադիր վաճառքի գործընթացը:

Իրավաբանները, իհարկե, կհնչեցնեն իրենց կարծիքը սեփակա­նության իրավունքից զրկվելու գոր­ծընթացի մասին, բայց մի բան ակնհայտ է, որ եթե քաղաքացին որոշել է արտագաղթել, հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից, ապա այս օրենսդրական նախաձեռնությունը դժվար թե խոչընդոտի նրա որոշու­մը իրականացնելու գործընթացին: Արտագաղթողը չի նայի երկու կամ երեք հեկտար հողատարածքը կոր­ցնելուն, եթե օտար երկրռւմ կեցու­թյան ավելի լավ առաջարկ ունենա, եթե նա կարողանար մշակել այդ հողակտորը, եկամուտ ստանար, ապա դժվար թե արտագաղթեր:

Գյուղատնտեսական նշանակու­թյան հողատարածքներն այսօր լավագույնս մշակում են Հայաս­տանի օլիգարխները: Նախկին վարչապետ, դոլարային միլիոնա­տեր Հովիկ Աբրահամյանն, օրի­նակ, պոմիդոր աճեցնելով է հարս­տացել, երբ գյուղացիները վարկե­րի պատճառով զրկվում էին իրենց տներից եւ այլ ունեցվածքից: Նախ­կին վարչապետներից Տիգրան Սարգսյանի անվան հետ է կապ­վում Հայաստանի ջերմոցային տնտեսություններից մեկը: Վերահսկիչ պալատի նախկին նախագահ, այժմ Աժ պատգամավոր Իշխան Զաքարյանը նույնպես այգեգործու­թյան ոլորտում հաջողությունների է հասել եւ այդպես շարունակ:

Ենթադրենք, 2018 թվականին համատարած վաճառքի հանվե­ցին քաղաքացիությունը կորցրած գյուղացիների հողերը, ովքեր պետք է դրանք գնեն, եթե ոչ օլիգարխները, եթե ոչ արտոնություն­ներից օգտվողները: Ստացվում է, որ Կարեն Կարապետյանի ղեկա­վարած կառավարությունը կանաչ լույս է վառում օլիգարխների հա­մար տնտեսությունն ակտիվացնե­լու «ազնիվ նպատակով»:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ