26 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Ծառուկյանի խաղը. Իրավունք

ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվում է «2016թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը: Ուշագրավ է այն, որ խորհրդարանական ընդդիմությունը եւ հատկապես «Ժառուկյան» դաշինքը նույնպիսի բացասական տրամադրվածություն ուներ բյուջեի կատարողականի հանդեպ, ինչպես վերաբերում էր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարության ծրագրին: Մինչդեռ, ըստ էության, կատարողականում արտացոլված թվային նվազումներին, ամենեւին էլ չի պատրաստվում նոր կառավարությունը […]

Ուկրաինան տապալած «Պետյա» -ն Հայաստանում է. Իրավունք

Երեքշաբթի համացանցում հայտնվել էր «Պետյա» անունով հույժ վտանգավոր վիրուս, որը վարակված համակարգիչներում կո­դավորում է ամբողջ պարունակու­թյանը եւ ապակոդավորման համար փրկագին պահանջում: Ուկրաինայում այդ վիրուսի պատճառով հաշ­ված ժամերի ընթացքում կաթվածա­հար են եղել պետական հիմնարկնե­րի, բանկերի եւ լրատվամիջոցների մեծ մասը: Վիրուսը նաեւ ավերածու­թյուններ է գործել Ռուսաստանի ու Եվրոպայի մի շարք երկրների խոշոր ընկերություններում: Ըստ Կասպերսկու լաբորատորի­այի’ «Պետյա» […]

Դատի է տվել. Հրապարակ

Մայր Աթոռը դատերի մեջ է: Օրինակ, կաթողիկոսը դատի է տվել Թթուջուր համայնքին: Համայնքի նախկին բնակիչներից Վոլոդյա Բորյանը, եկեղեցի է կառուցում գյուղում, եւ Մայր Աթոռը փորձում է դատական կարգով տիրանալ հողատարաքներին: Հայցով դիմել է դատարան՝ ընդդեմ համայնքապետարանի, նոտարակն գրասենյակի եւ այլն:  Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

Կկալանավորվի. Հայկական Ժամանակ

ՀՀ կառավարությանն առընթեր ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը երեկ Աժ ում լրագրողների հետ ունեցած ճերղազրույցի ժամանակ հայտարա­րեց. որ իր ղեկավարած գերատեսչությունում վերջին ամիսներին կրճատվել է 483 հաստիր: «Զուտ կառուցվածքային փոփոխության արդյուն­քում ձեւավորվել է նոր կառուցվածք եւ դրա հետեւ­անքով 483 հաստիք կրճատվել է: Տարիների ըն­թացքում ՊԵԿ-ը վերազինվել է, ՊԵԿ-ի տեղեկատ­վական տեխնոլոգիաների համակարգը, եւ դա պետք է ուշ թե […]

Հրաժեշտ կտա պաշտոնին. Իրավունք

ՀՀ կառավարությունում կադրային փոփոխություններն ու գոտիները ձգելու կոչը շարունակում են կյանքի կոչել: Թերթի տեղեկություններով՝ կադրային փոփոխություններ կլինեն տնտեսա­կան զարգացման ու ներդրումների նախարարությունում: Առայժմ հայտնի չէ, թե ովքեր կազատվեն աշխատանքից, եւ որ «պոստերում» կլինի օպտիմալացում: Չի բացառվում՝ նախարար Կարայանը եւս հրաժեշտ տա իր պաշտոնին, եթե խոստացված ներդրումները տեսանելի չլինեն: Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:   

Գաղտնալսող եւ տեսանկարահանող սարքեր՝ բացահայտելու բարձրաստիճան պաշտոնյաների կաշառակերությունը. Ժողովուրդ

Վերջերս մեծ աղմուկ հանեց Գեղարքունիքի մարզի մարզային դատախազության դատախազ Սեւակ Շհոյանի, մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանի եւ նույն դատարա­նի դատավորի՝ Վանիկ Վարդանյանի կողմից կաշառք վերցնելու փաստի առթիվ հարուցված քրեական գործը: Բարձրաստիճան պաշտոնյաներն այս գործի շրջանակներում ձերբակալվել են ու հիմա գտնվում են կալանքի տակ: Եւ, ահա, թերթին հայտնի դարձավ որ այս գործը բացահայտելու համար […]

Իրանը՝ ուժեղ Հայաստանի համար. Առավոտ

«Իրանի քաղաքական շահերից է բխում, որպեսզի Հայաստանը այս տարածաշրջանում լինի ուժեղ պետություն, որպեսզի Հայաստանը դուրս չմնա Իրանի մասնակցությամբ տարածաշրջանային ծրագրերից, որպեսզի Հայաստանը դուրս գա թուրք-ադրբեջանական շրջափակումից: Իրանն իր քայլերով չեզոքացնում է այն բոլոր ջանքերը, որոնք գործադրվում են տարբեր մակարդակներով Ադրբեջանի եւ Թուրբիայի կողմից Հայաստանի մեկուսացման ուղղությամբ: Իրանը մեզ համար այս հարցում կարեւոր դաշնակից է, որն […]

Արգամ Աբրահամյանի ունեցվածքը. Հայկական Ժամանակ

ԱԺ «Ծառուկյան» խմբակ­ցության պատգամավոր, նախկին վարչապետ Հովիկ Աբ­րահամյանի որդին՝ Արգամ. Աբրահամյանը բարձրաս­տիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնա­ժողով է ներկայացրել իր ու­նեցվածքի եւ եկամուտների հայտարարագիրը: Նա ունի մեկ առանձնատուն, մեկ հասարակական նշանակության շինություն, մեկ արտադրական շինու­թյուն, երեք հողամաս: Որպես շարժական գույք Ար­գամ Աբրահամյանը հայտարարգրել Է MERCEDES- BENZ 500 Տ եւ RANGE ROVER SPORT տեսակի մե­կական ավտոմեքենա: Արգամ […]

Ինչ է ծրագրում Քեթրինի Միհրանը. Հայկական Ժամանակ

Ազգային Ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը Երեւան քաղաքի թիվ 1 ընտրատարածքը ներառող Ավան, Նոր Նորք եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում գրասենյակներ է բացում: Armtimes.com-ը Նոր Նորք վարչական շրջանի 5-րդ զանգվածում տեսանկարահանել է այդ գրասենյակներից մեկը, որը տեղակայվել է Միհրան Պողոսյանին պատկանող նախկին «Ֆլամինգո» սուպերմարկետի տարածքում: Այդ տարածքն առավել հայտնի է 5-րդ զանգվածի […]

Ինչո՞ւ է լռում Սերժ Սարգսյանը.Հրապարակ

 «Ի՞նչ է փոխվելու 2018 թվականին Հայաստանում։ Ո՞վ է զբաղեցնելու ՀՀ վարչապետի, ՀՀ նախագահի, մյուս կարեւոր պաշտոնները։ Ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման ուղղությամբ ի՞նչ քայլեր են ձեռնարկվելու՝ որեւէ փաստաթուղթ ստորագրվելո՞ւ է։ Մենք շարունակելու ենք մնալ ռուսական ազդեցության գոտո՞ւմ, թե՞ Եվրամիության հետ համաձայնագրի կնքումը, ըստ նախատրամադրվածության՝ աշնանը, փոխելու է մեր երկրի արտաքին քաղաքական վեկտորը։ Այս եւ բազում այլ հարցեր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի