26 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Բացառիկ շանս. պատահական չէ Միլլերի անսպասելի այցը. Առավոտ

Փաստացի կարող ենք ասել, որ ԱՄՆ-ն առաջարկել է հետ գնել վաճառված ինքնիշխանությունը:  ԱՄՆ առաջարկն ընդունելու դեպքում՝ լուրջ ռիսկեր են առաջանում ռուսական էներգետիկ ընկերությունների, մասնավորապես՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերության հետագա գործունեության եւ առհասարակ՝ Հայաստանում ռուսական քաղաքական եւ տնտեսական ազդեցության համար: Հակված եմ մտածելու, որ ԱՄՆ-ը գիտակցում է սա, եւ առաջարկը հավասարապես ուղղված է նաեւ ռուսական կողմին, եւ […]

Պուտինի զանգից հետո Իրանը զգուշացրել է թուրքերին . Իրատես

Խոսելով խաղաղության ու կայունության ամրապնդ­ման, մասնավորապես Սիրիայում, ահաբեկչության դեմ պայ­քարի նպատակով Մոսկվայի և Թեհրանի համագործակցության մասին՝ ԻԻՀ նախագահն ասել է, որ Իրանը պաշտպանում է Իրանի, Ռուսաստա­նի ու Թուրքիայի եռակողմ գործակ­ցությունը Սիրիայում զինադադարի ռեժիմի պահպանման համար: «Որոշ երկրների, մասնավորապես ամերի­կյան նոր վարչակազմի և Սաուդյան Արարիայի առանձին գործողություն­ներ տանում են նրան, որ իրավիճակը տարածաշրջանում բարդանում է: Բո­լոր […]

Սեւ ամպեր ԶՈՒ գլխավոր շտաբում . Ժողովուրդ

Մեր աղբյուրների պնդմամբ՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբում կադրային նոր փոփոխություններ են սպասվում: Ամենայն հավանականությամբ, ԶՈՒ ԳՇ պետ Մովսես Հակոբյանը կազատվի զբաղեցրած պաշտոնից, եւ նրա փոխարեն կնշանակվի գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը: Ըստ ամենայնի, հենց դրա համար էլ Սերժ Սարգսյանը հունիսի 15-ին Գասպարյանին նշանակեց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ` այդպես հիմքեր նախապատրաստելով նրա պաշտոնական առաջխաղացման համար: […]

Ալիևի գլխին սառը ցնցուղ. հիմա է պետք անել. 168 Ժամ

«Ադրբեջանն արդեն սրում է իրավիճակը: Թե­պետ զգացողություն կա, որ Բաքուն առայժմ վա­խենում է լայնամասշտւսբ պատերազմից, քանի որ դա կնշանակեր վա-բանկ գնալ: Ապրիլյան «բլից-կրիգի» փորձը կրկնել արդեն հնարավոր չէ: Այժմ Արցախի բանակը մարտական ավելի բարձր մակարդակի պատրաստականություն ունի, իսկ անարդյունավետ գեներալները զորքերից հեռաց­ված են: Երկարատև պատերազմը պարզապես կոչնչացնի Ադրբեջանի տնտեսությունը, ներդրող­ները կհեռանքւն, խողովակները կայրվեն, իսկ բա­նակին […]

Կգնա՞ Բաքուն լայնամասշտաբ պատերազմի. 168 Ժամ

«Մոդուս Վիվենղի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը չի կարծում, թե այս տարի Ադրբեջանը կգնա մեծածավալ պատերազմի մի շարք պատճառներով. «Առաջին հեր­թին նա դեռ չի կարողացել հասնել զենքի բավարար յուրացման և համադրման, հատկապես թուրքական սպայակազմի, որը, ըստ որոշ տվյալների արդեն մեծաքանակ խմբերով սկսել է ներառվել ադրբեջանական բանակի մեջ: Մյուս կողմից էլ այս ամբողջը չի կարող առանց […]

Ծառուկյանը տարավ. Հայկական Ժամանակ

Նախօրեին Հայաստանի մի շարք համայնքներում տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Ամենաինտրիգայինը, թերեւս, Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքն էր: Ինտրիգային էր այնքանով, որ Հաճնը համարվում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ազդեցության տակ գտնվող համայնքներից մեկը, ինչպես օրինակ՝ Աբովյանը, Առինջը եւ այլն: Ի դեպ, Գագիկ Ծառուկյանը համարվում է Նոր Հաճն համայնքի պատվավոր քաղաքացի, որտեղ նաեւ […]

Ով ինչքան է աշխատավարձ է ստանում քաղաքապետարանում՝ սկսած Տարոն Մարգարյանից. Հրապարակ

Երեւանի ավագանու երեկվա նիստում հաստատվեցին քաղաքապետարանի աշխատողների դրույքաչափերը, ըստ այդմ՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի աշխատավարձը կազմում է 575 հազար, առաջին տեղակալ Կամո Արեյանինը՝ 478 հազար, մյուս 3 տեղակալներինը՝ 443 հազարական դրամ։ Այդքան է ստանում նաեւ գլխավոր ճարտարապետը։ Քաղաքապետի գլխավոր խորհրդականը՝ 370 հազար, շարքային խորհրդականն ու խորհրդական գլխավոր դիզայները՝ 358 հազար դրամ։ Քաղաքապետի օգնականն ու մամուլի քարտուղարն […]

Արտաշատի քաղաքապետարանում խառն են. Հայկական ժամանակ

Չնայած այն բանին, որ Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արգամ Աբրահամյանի լիազորությունները որպես Արտաշատի քաղաքապետ դադարեցվել են 2017 թվականի մայիսի 17-ին, քաղաքապետարանի կայքում դեռ համայնքի ղեկավարը Արգամ Աբրահամյանն է: Ավելին, քաղաքապետի ցանկացած որոշման մեջ, որը հրապարակված է քաղաքապետարանի կայքում, որպես քաղաքապետ նշված է Արգամ Աբրահամյանի անունը: Արտաշատի քաղաքապետի մայիսի 17-ից հետո կայացրած բոլոր որոշումների տակ […]

Տեղն են դնում Ադրբեջանին. 168 ժամ

«168 ժամ» թերթը գրում է. «Այսպիսի հայտարարություններն իրար հետեւից պատահական չեն լինում։ Ադրբեջանը լկտիացավ, լկտիության չափն ամեն օր ավելանում է, եւ նրանք ուզում են տեղը դնել։ Գիտե՞ք՝ շատ դժվար է այդպիսի երկրի, այդպիսի ղեկավարության հետ գործ ունենալ. լկտի, ոչ մի կանոն, պայմանավորվածություն չհարգող»,- «168 ժամ»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային […]

Երևանը նոր ճոպանուղի՞ կունենա. Հրապարակ

Հնարավոր է Երեւանում շուտով ճոպանուղի կառուցվի։ Իհարկե, ոչ նախկին երթուղով՝ Նորքից մինչեւ Շրջանային։ Ճոպանուղի ունենալու գաղափարը «Սիլ գրուպի» հիմնադիր, գործարար Խաչատուր Սուքիասյանինն է։ Նա որոշել է իր միջոցներով Կասկադից մինչեւ Մոնումենտ՝ Հաղթանակի զբոսայգի բարձրացող ճոպանուղի կառուցել, որտեղ մի փոքրիկ հողակտոր ունի։ Գաղափարը՝ որպես առաջարկ, ներկայացվել է քաղաքապետարանին, այժմ քննարկման փուլում է։ Ճոպանուղին նախեւառաջ ունենալու է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի