27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Պուտինի զանգից հետո Իրանը զգուշացրել է թուրքերին . Իրատես

Խոսելով խաղաղության ու կայունության ամրապնդ­ման, մասնավորապես Սիրիայում, ահաբեկչության դեմ պայ­քարի նպատակով Մոսկվայի և Թեհրանի համագործակցության մասին՝ ԻԻՀ նախագահն ասել է, որ Իրանը պաշտպանում է Իրանի, Ռուսաստա­նի ու Թուրքիայի եռակողմ գործակ­ցությունը Սիրիայում զինադադարի ռեժիմի պահպանման համար: «Որոշ երկրների, մասնավորապես ամերի­կյան նոր վարչակազմի և Սաուդյան Արարիայի առանձին գործողություն­ներ տանում են նրան, որ իրավիճակը տարածաշրջանում բարդանում է: Բո­լոր պետությունները պետք է հա­մախմբեն ջանքերը ահաբեկչությանն իրական դիմակայություն ցուցաբերե­լու գործում»,- հավելել է Հ. Ռոհանին:

Ռուսաստանի և Իրանի առաջնորդնե­րը հավաստել են նվիրվածությունը Աստանայի պայմանավորվածություն­ներին և շարունակում են հետևել Սիրիայում ապաէսկալացման (ագատ) գոտիների ստեղծման հուշագրին: Ռոհանին բարձր գնահատական է տվել հակաահաբեկչական պայքարում և Սիրիայում զինադադարի պահպան­ման ուղղությամբ իրանա-ռուսաթուրքական գործակցության հարցում Թեհրանի ու Մոսկվայի համագործակ­ցությանը:

Նա նաև իր երկրի վճռակա­նությունն է հայտնել «շարունակելու և զարգացնելու այդ համագործակցու­թյունը տարածաշրջանում խաղաղու­թյան ու կայունության վերականգն­ման նպատակով»: «Սիրիայում տի­րող իրադրությունը քննարկեփս ընդ­գծվել է այդ երկրռւմ հակամարտու­թյան քաղաքական-դիվանագիտական կարգավորմանը նպաստելու ուղղությամբ համատեղ ջանքերը մե­ծացնելու կարևորությունը»,- հաղորդում է ՌԴ նախագահի աշխատակազմը: Պուտինը, իր հերթին, ասել է, որ Ռուսաստանը հավատարիմ է ՄԱԿ-ի հովանու ներքո ընդունված միջազ­գային համաձայնագրերին: Նա ասել է նաև, որ Սիրիայում մի շարք երկրների ագրեսիվ գործողությունները անհան­գստություն են պատճառում Մոսկվային: Պուտինն ավելացրել է. «Մենք հերթական անգամ հայտարարել ենք, որ Իրանն ու Ռուսաստանը Սիրիայում են այդ երկրի օրինական կառավա­րության հրավերով և միջազգային իրավունքի շրջանակներում: Մենք կշարունակենք մեր ջանքերը տարա­ծաշրջանում խաղաղության հաս­տատման և անվտանգության ապա­հովման նպատակով»:

Եվ այսպես, Շամխանիի հետ բա­նակցություններից և անվտանգու­թյան հարցերի համար պատասխա­նատու պաշտոնատար անձանց ա- ռաջին միջպետական խորհրդակցու­թյունում մտքերի փոխանակությունից ու կոնսուլտացիաներից հետո Պատ- րուշևը հաղորդեց այն ուղերձը, որով Զավիդովո էր եկել Իրանի ծովակալ Շամխանին: Եվ, դատելով ըստ ամե­նայնի, ուղերձում գնահատման հս­տակ շեշտադրումներ են արված եղել Սիրիայի հարցով ԱՄՆ-ի, Իսրայելի, Սաուդյան Արաբիայի հետ Ռուսաս­տանի «կոնսուլտացիաների» առնչու­թյամբ: Մի բան էլ կա, որը մեզ ստի­պում է առանձնահատուկ ուշադրու­թյուն դարձնել 2017 թ. մայիսի 24-27-ի ժամանակահատվածին, և այդ «մի բանը» իր նրբերանգներն է ավելաց­նում Պուտինի ու Ռոհանիի հեռախո­սազրույցի գնահատման գործում: Աշ­խարհի լրատվամիջոցներն արդեն հաղորդել են, որ Իրանի նախագահա­կան ընտրությունների (մայիսի 19) նախօրեին, այսպես կոչված, «ան­հայտ ուժերը» Պակիստանի կողմից Իրանի վրա ահաբեկչական հարձա­կում ձեռնարկեցին, մարտական բա­խումների ընթացքում զոհեր և վիրա­վորներ եղան իրանական սահմանա­պահների, այսինքն, ԻՀՊԿ-ի զինծա­ռայողների կողմից: Իսկ Զավիդովոյում Պատրուշև-Շամխանի բանակցություններից հետո իրանցիները եր­կօրյա, կարծես վաղուց ծրագրված և ավանդական «Բեյթ օլ-Մոկկադդաս 29» զորավարժություններն անցկաց­րին Սպահանի կենտրոնական նահանգում ի պատիվ իրաքյան օկու­պացումից Խորեմշեհրի ազատագր­ման 35-րդ տարեդարձի: Զորավար­ժությունների ընթացքում գործի դրվե­ցին իրանական բանակի ցամաքային զորքերի տարբեր ստորաբաժանում­ներ, այդ թվում հետևակ, հրետանի, արագ արձագանքման ուժեր, անօ­դաչու թռչող սարքեր և ուղղաթիռներ: Այդուամենայնիվ, այդ զորավարժու­թյուններն առանձնանում են:

Նախ, որովհետև դրանց ավարտին հաջորդեց մուսուլմանական Ռամադան սրբազան տոնը: Երկրորդ, որովհետև դրանց մասնակցում էին լե­գենդար 65-րդ օդադեսանտային «Nohed» բրիգադի հատուկ նշանա­կության ընտիր ուժեր, ինչպես նաև ռազմաօդային ուժերի կործանիչներ: «Nohed» բրիգադի զինվորականները նախորդ տարիներին մի քանի անգամ հիշատակվել են Իրանի և Սիրիայի լրատվամիջոցներում, երբ խոսվում էր իրանական ռազմական խորհրդա­կանների Իրաք և Սիրիա գալու մա­սին, ինչպես նաև, երբ հաղորդվում էր Իրաքում և Սիրիայում ավազակային միավորումների զանգվածային ոչն­չացումների, օրինակ, 2014 թ. աշնա­նը ԻՊ-ի զինյալներից Տիկրիտի ազա­տագրման մասին:

Բայց կա նաև երրորդը: Ի դեպ, պատահական չէ, որ Պուտինը որոշել էր Ռոհանիին զանգահարել հենց մա­յիսի 27-ին և ոչ թե 25-ին, երբ, տրամա­բանորեն, Պատրուշևը պետք է Ռու­սաստանի նախագահին ծանոթաց­ներ Շամխանիի հետ իր բանակցու­թյունների արդյունքներին: Հավանա­բար, Պուտինը նախորդ շաբաթ օրը Ռոհանիին շնորհավորում էր ավելի շատ ոչ թե վերընտրվելու, այլ հենց Սուրբ Ռամադանն սկսվելու առթիվ: ՈՒրեմն, այդ օրը, այսինքն մայիսի 27- ին, Մախաչկալայում և «Զոլոտոյ» գե­տածոցում (Աստրախան) Ռուսաստա­նը զորավարժություններ էր սկսել, ո- րոնց մասնակցում էին Կասպյան նա­վատորմի 20-ից ավելի վերջրյա ռազ- մանավեր և մոտ 500 զինվորական­ներ: «Կասպյան նավատորմի ռազմա- նավերի անձնակազմերը անցկաց­նում են տարրեր ուղղվածությամբ ռազմանավային զորավարժություն­ներ, որոնց ընթացքում հղկում են ռազմանավերը մարտի և արշավի նա­խապատրաստելու գործողություն­ներ, սովորեցնում, թե ինչպես պետք է սպառազինություններն ու տեխնիկա­կան միջոցները գործի դնել»,- ասել է հարավային զինվորական օկրուգի (ՀԶՕ) մամուլի ծառայության պետ Վադիմ Աստաֆևը:

Սերգեյ Շաքարյանց

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ