15 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Ջրի երես են դուրս եկել. Պաշտպանության նախարարի շոկը. Իրատես

Պաշտպանության նախարա­րությունում «վերանորոգում» է: Այսպես են բնութագրում Վիգեն Սարգսյանի նշանակումից հետո այդ գերատեսչության աշխա­տանքները: Ըստ թերթի աղբյուրի, սկզբում նախարարը զարմացել է, թե ինչպիսի կադրային քաղա­քականություն է իրականացվել մի այնպիսի կառույցում, որն ուղղակիորեն գործ ունի երկրի պաշտպանության հետ: Ըստ այդմ, նախարարության ստորին օղակից մինչև վերին օղակ սկ­սել է «վերանորոգել», «վերակա­ռուցել»: Նա անհեթեթ է համարել այն մարդկանց […]

Իրանը կվնասի ՞ Հայաստանին. Առավոտ

ՆԱՏՕ-ի համար ընդհանրապես նշանակություն չունի, թե Հայաստանն ինչ հարաբերություններ ունի Իրանի հետ, դուք համագործակցության շրջանակի մեջ եք, դուք ինքնիշխան պետություն եք, եւ ղուք եք որոշում ձեր հարաբերությունների շրջանակը այլ երկրների ու դաշնակիցների հետ: Եթե, օրինակ, էմբարգոյի կիրառման որոշում կայացվի Իրանի նկատմամբ՝ դա նույնպես ինքնիշխան պետությունների որոշումն է, եւ ասեմ՝ մեծամասամբ պետությունները խուսափում են էմբարգոներից, ցանկանում […]

Փակուղի. Ժողովուրդ

Մանրամասներ են հայտնի դարձել Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ Սեւակ Շհոյանի, Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանի, դատավոր Վանիկ Վարդանյանի դեմ հարուցված քրեական գործից: Հիշեցնենք՝ նրանք ձերբակալվել էին դեռ 2014թ-ին մի գործի շրջանակներում կաշառք վերցնելու մեղադրանքով: Մեր տեղեկություններով՝ այս թեմայով իրավապահները սկսել են զբաղվել, երբ ՀՀ գլխավոր դատախազը Գեւորգ Կոստանյանն էր՝ հենց նրա ցուցումով: […]

Երբ գործի կանցնի հայ-ռուսական միասնական զորամիավորումը. 168 Ժամ

Անցած տարի Հայաստանն ու Ռուսաստանը որոշեցին և ստեղծեցին Միացյալ զորամիավորում։ Ռուս փորձագետներն այն որակեցին որպես պատմական իրադարձություն, քանի որ միայն միասնական զորամիավորումը կարող է լիարժեքորեն պատասխանել ժամանակակից սպառնալիքներին։ Ընդ որում, ռուսական կողմի համար այս միավորումը կարևոր է նրանով, որ առանց Հայաստանի անվտանգության համակարգի ուժեղացման, ինչպես փորձագետներն են ասում, կփլուզվի ռուսաստանյան անվտանգության համակարգը տարածաշրջանում։ Զորամիավորման ստեղծումը […]

Մեր անթասիբ, ստրուկ, 10 հազար դրամանոց ժողովրդին Պավլիկն ու Գայլն ափսոս են . Հրապարակ

Երկարատեւ ընդմիջումից հե­տո օրեր առաջ վերսկսվեց Նորք-Մւսրաշի զինված խմբի գործով դատական նիստը, ապա կրկին հետաձգվեց: Այս եւ այլ թեմա­ներով թերթը զրուցել է ընդհատակ ան­ցած քաղաքացիական ակտիվիստ Նելլի Մինասյանի հետ, ով գործով ներգրավված է որպես ամբաստանյալ: – Դատական նիստը կրկին հետաձգվել է Ձեր բացակայության պատճառով, ինչով էր պայմանա­վորված Ձեր չներկայանալը՝ բոյկո­տում եք նիստերը: – Երեկվա դատական նիստը […]

Որոշել է վերցնել ամեն ինչ. Հրապարակ

Իշխանությունները լրջորեն պատրաստվում են Արտաշատի քաղաքապետի ընտրություններին։ Հովիկ Արգամիչի ազդեցությունը մարզում չեզոքացնելու հարցում նախագահը որոշել է վերցնել բոլոր ստրատեգիական կառույցները։ Նա հորդորել է Ալիկ Սարգսյանին գնել Արտաշատի հեռուստաընկերությունը՝ «տուն է, պետք կգա սկզբունքով», Սերգեյիչն էլ լսել եւ հնազանդվել է։   Հիշեցնենք, որ Արտաշատի քաղաքապետի պաշտոնը թափուր է մնացել Արգամ Աբրահամյանի՝ խորհրդարան գնալուց հետո, եւ այժմ […]

ՊԵԿ 50 զինված աշխատակից մուտք է գործել «Քեթրին Գրուպ»-ի տարածք. «Փաստինֆո»

«Փաստինֆո» գործակալությունը տեղեկություն է տարածել Սանասար Բաղդասարյանի անունով ստացված էլեկտրոնային նամակի մասին, որում նշվում է, որ ՊԵԿ աշխատակիցները մուտք են գործել «Քեթրին Գրուպ» ՍՊԸ տարածք։ Կից ներկայացնում ենք հաղորդագրությունն ամբողջությամբ և առանց փոփոխությունների, գրված է գործակալության հաղորդագրության մեջ. «Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ հունիսի 9-ի առավոտյան ՊԵԿ շուրջ 50 զինված աշխատակիցներ մուտք են գործել «Քեթրին Գրուպ» ՍՊԸ […]

«Ջարդ» Ազգային ժողովում. Հրապարակ

Ազգային ժողովի խորհուրդը հունիսի 12-ին, ժամը 16։00-ին նիստ է գումարելու, քննարկվելու են մի շարք հարցեր, օրինակ՝ ԱԺ մշտական հանձնաժողովների օրինակելի աշխատակարգը, հերթական նիստերի ժամկետացանկը։ Կհաստատվեն նաև ԱԺ աշխատակազմի կառուցվածքը և կանոնադրությունը, կքննարկվեն կազմակերպչական հարցեր։ Ամենահետաքրքիրն ԱԺ աշխատակազմի կառուցվածքն է, որը որոշել են շեշտակի կրճատել։ Մի շարք բաժիններ կմիավորվեն, կանվանափոխվեն, ինչպես, օրինակ՝ ընդհանուր, արձանագրային, սղագրական և […]

«Հանուն մեր ֆերմայի» չի մասնակցել. Փաստ

«Ազդարարի» մասին օրենքը «ոչ հայեցի» ու «հայու գենին դեմ» համարող ՀՅԴ պատգամավոր Անդրանիկ Կարապետյանը երեկ բացակայել ու չի մասնակցել օրենքի 2–րդ ընթերցմամբ քվեարկությանը: Փոխարենը ՀՀԿ–ի հետ կոալիցիա կազմած ՀՅԴ–ն մեկ մարդու պես կողմ է քվեարկել օրինագծին: Հիշեցնենք, որ Անդրանիկ Կարապետյանն ԱԺ ամբիոնից ասել էր, որ դա գործ տալու ինստիտուտ է. «Մենք, իմ կարծիքով, հայապահպանության խնդիր […]

Սամվել Ալեքսանյանն արտոնություններ է տալիս քրոջ որդուն. Հայկական ժամանակ

Երեւանի Նոր Նորք վարչական շրջանում շուտով կբացվի ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Մեգա Մոլ Մասիվ» բազմաֆունկցիոնալ առեւտրի կենտրոնը:  Պարզվում է, որ մոլի կառուցապատումն իրականացվել է պատգամավորի քրոջ որդու՝ Արթուր Պետրոսյանին պատկանող «ԷՅ ԸՆԴ ՓԻ ԳՐՈՒՊ» ընկերության միջոցով: Պետրոսյանը ընկերությունը հիմնադրել է 2014 թվականին: Արթուր Պետրոսյանը Երեւանի ավագանու 2017 թվականի մայիսի 14-ի ընտրությունների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

Ամենաընթերցված