20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Սկանդալ Ադրբեջանում. վաճառվում է Մուհամմեդ մարգարեի վկայական. Իրավունք

Ադրբեջանում բավականին յուրահատուկ սկանդալ է տեղի ունեցել: Ոմն էլնուր Թաղիեւին ղազիի /շարիաթական դատավորի/ ստորագրությամբ եւ կնիքով վավերացված վկայական է տրվել, որ նա հան­դիսանում է «սեյիդ»՝ այսինքն՝ Մուհամմեդ մարգարեի ժառանգ:

Թե ինչ նպատակով էր տրվել այդ վկայականը, հայտնի չէ, սակայն մեծ աղմուկ էր բարձրացել, եւ Կովկասի մուսուլմանների վար­չությունը շտապել էր հայտարա­րել, որ այդպիսի փաստաթղթեր չի տրամադրում, եւ դա անձամբ ղազիի նախաձեռնությունն է:

 Ինքը՝ շարիաթական դատավոր Թահմազովը, հաստատեց, որ տվել է այդպիսի փաստաթուղթ եւ պատմեց հեքիաթ, թե ինչպես Թաղիեւը չորս վկա բերեց, որ իրոք մարգարեի ժառանգ է, եւ ղազին ստորագրեց եւ կնքեց նրա կողմից ներկայացրած եւ համարակալած վկայականը: Թեեւ շարիաթական դատավորը, իր խոսքով, փոշմանում է իր արածի համար, սակայն հանրությանը հայտնի չէ, թե ինչքան փող էր «անուշ արել» այդ վկայականի շնորհիվ: Ինչեւէ, Ադրբեջանում հնարավոր է ամեն ինչ, եւ, երեւի թե, մի օր էլ հայտնվի վկայական, որ այսինչը ուղղակիորեն ալլահի որդին է:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ