27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ինձ ձեռնոց են նետել, շատ լավ. Դոն Պիպոն՝ իր դեմ կատարված մահափորձից. Իրավունք

«Իրավունքի» զրուցակիցն է ծնունդով էշմիածինցի հայտնի հեղինակություն Արթուր Ասատրյանս, ով աոավէլ հայտնի է Դոն Պիտո մականվամբ: Դոն Պիտոյի մասին տարաբնույթ խոսակցություններ են շրշանաովում, որոնք հակասական ու իրարամերժ կարծիքների աոիթ են հանդիսացել: Ու նման խոսակցություններն էլ ավելի սրվեցին, երբ վերշերս իրավապահները հայտարարեցին Դոն Պիտոյի էւ Վստրեչի Ատերի’ Արամ Վարդանյանի նկատմամբ կազմակերտված մահափորձի էւ մասնակից խմբի ձերբակալության մասին:

Այսպիսով ինչո՞վ է պայմանավորված Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի անձի շուրջ ստեղծված հետաքրքրու­թյունը, ինչպիսի՞ն է նա իրական կյանքում, ե՞րբ եւ որտեղի՞ց է ստացել Դոն Պիպո անու­նը. այս եւ այլ հարցերի շուրջ զրուցեցինք Արթուր Ասատրյանի հետ, հասկանալի է, նախ պարզաբանում խնդրելով նշված մա­հափորձի մասին.

– Ի՛նչ ընթացքի մեջ է Ձեր դեմ իրակա­նացված մահափորձով քննությունը: Ամենակարեւորը՝ ունե՛ք վարկածներ, թե ով կարող էր նման բան կազմակերպել:

– Անկեղծ ասած, մահափորձի հետ կապ­ված քրեական գործի մանրամասներից տե­ղյակ չեմ: Բայց վստահ եմ, որ համապա­տասխան մարմիններն իրենց գործը կանեն հավուր պատշաճի, եւ, ի վերջո, կբացահայտվի ամեն բան: Հավատացեք, այդ թե­մային անդրադառնալը այդքան էլ հաճելի չէ ինձ համար:

– Այնուամենայնիվ’այդ փաստը կա: Ավե­լին, շրջանառվրւմ են նաեւ վարկածներ: Այդ թվրւմ, հանրային քրջանում կարծիքներ են հնչում, որ, այսպես ասած, Զեր հայրենասի­րությունը ինչ-որ տեղ խաթարվել է: Հաշվի առնելով որ Զեր դեմ մահափորձ իրականացվեց հայրենիքում:

– Չկա նման բան, հայրենասիրությունը կապ ունի բացառապես հայրենիքի հետ, ոչ թե անձերի: Ես իմ հայրենիքի հողն ու ջուրը սիրող մարդ եմ ու երբեք, ինչ հանգամանք­ներ էլ, որ լինեն, չեմ կարող հայրենիքիս նկատմամբ փոխվել: Դա հավասար է նրան, որ մարդը դավաճանի իրեն կյանք տված մո­րը: Վստահաբար, կարող եմ ասել, որ ես իմ հայրենիքից ոչ նեղացած եմ, ոչ էլ առավելեւս՝ վիրավորված: Ու, առհասարակ, այդ հատկանիշները տղամարդուն հարիր չեն:

Կան անձինք, ովքեր իրենց կյանքում փորձում են խնդիրներ ստեղծել, սակայն ես խնդիր չունեմ: Ես ձեռնոցն ընդունել եմ, իմ ամբողջ կյանքում ես ապրել եմ իմ ինքնասի­րության, իմ տղամարդկության համար: Այ­սօր ինձ ձեռնոց են նետել, շատ լավ, կյանքը ցույց կտա ով՝ ով է: Բայց ինչ վերաբերում է իմ հայրենիքին, ես հայրենիքս սիրում եմ, սիրել եմ ու այդպես է լինելու միշտ: Հայրե­նիքի նկատմամբ իմ սերը որեւէ բան չի կա­րող փոխել:

-Հաճախ Ձեր մասին խոսելիս Ձեզ ներկայացնում են, որպես միջազ­գային մասշտաբի քրեական հեղի­նակություն: Հետաքրքիր է՝ ինքներդ Ձեզ հա­մարո՛ւմ եք այդպիսին:

– Ցավոք, մեր հայ ազգը մի փոքր խառ­նում է հեղինակություն եւ քրեական հեղի­նակություն բառերի իմաստը: Այն, որ ես հե­ղինակություն ունեմ, չեմ թաքցնում: Բայց ոչ քրեական հեղինակություն, չկա նման բան ընդհանրապես: Որովհետեւ ես իմ կյանքում ինձ թույլ չեմ տվել այնպիսի արարքներ, որոնք մատնացույց անելով, կարող են ինձ մեղադրել, թե ես քրեական ինչ-որ մի հանցագործության հետ կապ ունեմ: Չկա իմ կյանքում մի դրվագ, որտեղ ինձ բռնել են կամ քրեական պատասխանատ­վության են ենթարկել:

-Այնուամենայնիվ, հանրությանը առավել ծանոթ եք Դոն Պիպո անվամբ: Ի վերջո, այդ մականունն ռավել յուրահատուկ է թվում իտալական մաֆիային:

Իտալիայում դոն բառը հայաստանյան պարոնի համարժեքն է: Իսկ Դոն ինձ անվա­նել են այն ժամանակ, երբ ես Կաթոլիկ եկե­ղեցուն նվիրեցի մի մատուռ, ու Հռոմի պապը ինձ, որպես երախտագիտություն, դիպլոմով պարգեւատրեց : Այդ դիպլոմի վրա գրված է Դոն Արթուր Ասատրյան, ու հենց այդտեղից է գալիս այդ անվան պատմությունը: Պետք չէ դոն բառն ասոցացնել մաֆիոզի կամ հան­ցագործի հետ, դոնը ընդամենը հարգանքի նշան է, ոչ թե ինչ-որ կրիմինալ տարր պարունակող բառ:

-Գիտենք, որ Իտալիայում զբաղվում եք գործարարությամբ: Այս օրե­րին Հայաստանում շատ է խոսվում ներդրումների անհրաժեշտությունից: Պատրաստվում եք Դուք հայրենիքում ներդ­րումներ անել:

– Իմ հայրենիքի ճակատագրի եւ ապա­գայի նկատմամբ, իհարկե, անտարբեր չեմ: Ներդրումների առումով, արդեն իսկ Էջմիածնում հողատարածք եմ գնել, որտեղ պատ­րաստվում եմ կառուցել հյուրանոցային հա­մալիր իր ռեստորանով, ապա սրահով եւ պատմական թանգարանով: Այդ եւ մի շարք այլ ծրագրեր առաջիկայում կիրականացնեմ Հայաստանում:

-Կմանրամասնեք՜ ինչ թանգարանի մա­սին է խոսքը:

Լինելու է հին հայկական պատմության թանգարան: Այսօր էջմիածին քաղաքում չու­նենք թանգարան, որտեղ պահվում են հնագույն ժամանակների պատմական բեկորնե­րը: Ես ունեմ հինավուրց, պատմական արժեք ունեցող իրեր եւ ուզում եմ այդ հավաքածուն ընդլայնել եւ ստեղծել մի թանգարան:

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ