Ես կամերսանտ եմ, բայց շատ լավ բաներ եմ արել գողականների համար. Հայկական Ժամանակ
Primecrime.ru-ն, որը մասնագիտացած է «գողական աշխարհի» անցուդարձը լուսաբանելու գործում, օրերս հետաքրքրիր մանրամասներ է հրապարակել մայիսի 13-ին Չեխիայի «Կառլովի Վարի» հանգստավայրում տեղի ունեցած հայտնի իրադարձությունների մասին: Հիշեցնենք, այդ օրը չեխական ոստիկանությունը ձերբակալել էր «գողական սխոդկայի» հավաքված մի քանի օրենքով գողերի ևւ քրեական հեղինակությունների, այղ թվում նաեւ՝ ռուսաստանաբնակ հայ գործարար եւ քրեական շրջանակներում հայտնի Ռուբեն Թաթուլյանին՝ Ռոբսոնին: […]





































