26 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Ծառուկյանը վերջ կդնի՞ դավաճանության թնջուկին․ Իրավունք

Թերթին հայտնի է դարձել, որ հավանաբար մինչեւ հունիսի վերջ «Լուսավոր Հայաս­տան» կուսակցու­թյունը կդիմի ՍԴ՝ վի­ճարկելու Վանաձորի ավագանու նիստերի օրինականությունը: Հայցադիմումի կազ­մումն ընթացքի մեջ է: Թերթին հասած տեղեկություններով՝ Աժ-ում ԼՀ-ի ներկայացուցիչները՝ «Ելք» դաշինքի անդամները, բանակցում են Ծառուկյան դաշինքի ղեկավար կազմի հետ՝ նրանց աջակցությունը ստանալու: Առայժմ որեւէ առարկություն հայցադիմումին Ծառուկյան դաշինքի ներկայացուցիչները չեն ներկայացրել: Հիշեցնենք՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության […]

Առաջին գծին մոտ տեսնում ենք՝ լուրջ գործողություններ են սպասվում․ Ժամանակ

Թերթի զրուցակիցն է Մարտական խաչի ասպետ, ազատամարտիկ, Արցախի  խորհրդարանի նախկին պատգամավոր Վահան Բադասյանը։ – Պարոն Բադասյան, ICG-ի զեկույցի համաձայն՝ Ղարաբաղում պատերազմի ամպեր են կուտակվոմ։ Խմբի պատրաստած 40 էջանոց զեկույցում անդրադարձ է կատարվել ապրիլյան պատերազմին, 2014 թվականի օգոստոսի սահմանային լարվածությանը և հետևություն է արվել, որ Հայաստանն ու Ադրբեջանը դեռ երբեք այսքան մոտ չեն եղել պատերազմի վերսկսմանը։ […]

2018-ի սցենարը պատրաստ է․ Ժամանակ

Նոր Սահմանադրությունը 2018-ի ապրիլից Հայաստանի կառավարությունն ունենալու է երեք փոխվարչապետ: Ինչպես պարզ է դառնում, հիմա քննարկվում է երեք փոխվարչապետի հետեւյալ կոնֆիգուրացիան՝ Կարեն Կարապետյան, Գա­գիկ Ծառուկյան ու դաշնակցա­կան որեւէ մեկը Սերժ Սարգսյանի վարչապետությամբ: Կարեն Կարապետյանն ու Գագիկ Ծառուկյանը համարվում են ամենառեյտինգային քաղաքական առաջնորդները, եւ նրանց ու մեկ դաշնակցականի ներգրա­վումը երեք քաղաքական ուժե­րի կոալիցիան կամբողջացնի, ու Սերժ […]

Ռիտա Սարգսյանը երբեւէ նման բան չէր արել․ Ժամանակ

Արյունաբանական կենտրոնի բակում լրագրողների հետ զրույցի ժամանակ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի որոշ հայտարարություններ մեծ ալիք բարձրացրեցին սոցիալական ցանցերում: Տիկին Սարգսյանը` պատասխանելով իր ամուսնու աշխատանքի հետ կապված հարցերին, նախ ասաց, թե չէր ցանկանա, որ նա առհասարակ քաղաքական ասպարեզում լիներ, նախագահ դառնար: Իսկ հարցին, թե ընդհանրապես խորհուրդներ տալի՞ս է ամուսնուն քաղաքական գործունեության ընթացքում, հայտարարեց. «Վա~յ, ի՞նչ եք […]

Խորհրդավոր հանդիպում՝ Սամվել Ալեքսանյանը եւ «օրենքով գող», «Զապ»-ը․ Հայկական Ժամանակ

Նախորդ օրը կեսգիշերին Երեւանի «Մարիոթ» հյուրանոցի ավտոկայանատեղին լեփ-լեցուն էր ռուսական պետհամարանիշներով մեքենաներով, իսկ մայթին ամենամոտը կայանված էր ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի «Rolls Royse»-ը: Հյուրանոցի սրճարանը շրջապատված է եղել թիկնապահներով: Սրճարանում մեկ սեղանի շուրջ նստած են եղել Սամվել Ալեքսանյանը եւ «օրենքով գող», «Զապ» մկանունով Անդրանիկ Սողոյանը: Թղթակիցը չի նկարահանել այս տեսարանը, որովհետեւ այնտեղ տիրող մթնոլորտն այնպիսին […]

Լուրջ սպառնալիք. Իրանում դա բաց տեքս­տով ասվել էր Վիգեն Սարգսյանին. 168 Ժամ

Տարածաշրջանային հետազոտություն­ների կենտրոնի առաջատար վերլուծաբան Դավիթ Շահնազարյանի կարծի­քով Արցախի վերաբերյալ ՀՀ-ի կողմից կոնկ­րետ քայլեր չեն արվում, իսկ արված քայլերն էլ, ըստ նրա բավարար չեն: «Բավարար չեն այն քայլերը, որոնք ՀՀ իշխանություններն անում են իրենց իսկ հռչակած քաղաքակա­նությունն իրագործելու համար, այսինքն’ որ Արցախը պետք է լինի թե հակամարտության, թե կարգավորման կողմ: Այստեղ հսկայական ռեզերվներ կան, որոնք […]

Լքում են Հայաստանը. Հրապարակ

Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի բարեկամ-հարազատները հերթով հեռանում են Հայաստանից։ Արգամիչին պատկանող «Մխչյան ֆիշ» ՍՊԸ-ի տնօրեն Ամբիկ Գեւորգյանը երեկ մեր լրագրողին հայտնել է, որ ինքն այսօրվանից այդ ՍՊԸ-ի տնօրենը չէ՝ լքում է Հայաստանը, մշտական բնակության է մեկնում Անգլիա։ «Դիմումս գրել եմ, վիզաս վերջապես եղել է։ Ընտանիքս, կինս, երեխաներս, թոռներս՝ բոլորն արտասահմանում են, ես էի մնացել, ես […]

Սամվել Ալեքսանյանի դուստրը կրել է հռչակավոր դիզայներ Zuhair Murad-ի մոդելավորած զգեստը. Հրապարակ

Սամվել Ալեքսանյանի դստեր հարսանիքը շաբաթ օրն անցել է աննախադեպ ուրախ մթնոլորտում, Արցախի եւ Հայաստանի նախագահների գլխավորությամբ, քաղաքական էլիտայի ակտիվ մասնակցությամբ։ Սերժ Սարգսյանը երկար պարել է, իսկ երգիչ-երգչուհիները եղել են ինչպես տեղական, այնպես էլ Ռուսաստանից հրավիրված։ Պսակադրության արարողությունը կատարվել է Մալաթիա-Սեբաստիա համայնքի Սուրբ Երրորդություն եկեղեցում, մի քանի ժամով փակել են եկեղեցին, իսկ բուն հարսանիքը՝ Գագիկ Ծառուկյանի […]

Թիրախում՝ համասեռամոլությունն ու ՀՀԿ-ն. Իրավունք

Կայքից կայք շրջում են եւ սոցիալական ցան­ցերում շատ ինտեն­սիվ, նաեւ՝ ֆեյսբուքային գովազդ պատվիրելու մի­ջոցով տարածվում երկու «դեպք»: Առաջինը՝ լուր, իբր թե Երեւանում ապրում է հա­մասեռամոլների «ընտանիք», որի անգամ ավագ սերնդին ճնշում եւ արհամարհում են հարեւանները: Դա ուղեկց­վում է մի տեսանյութով, ուր ինչ-որ մութ, չճանաչվող դեմ­քերով կերպարներ անհասկա­նալի, իսկ ավելի ճիշտ՝ շատ հասկանալի «զրույցներ» են վարում: […]

Հետաձգվում է. Ժամանակ

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի դստեր հարսանիքը, որը պետք է կայանար այս ամսին՝ առաջիկա օրերին, հետաձգվել է: Բանն այն է, որ Գագիկ Խաչատրյանի՝ օրերս ծնված թոռնիկը, որին կոչել են պապի անունով, առողջական խնդիրներ ունի /լեղածորանների բնածին արատ/: Հիմա Խաչատրյանները զբաղված են երեխայի առողջական խնդիրներով:  Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի