26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Սամվել Ալեքսանյանի դուստրը կրել է հռչակավոր դիզայներ Zuhair Murad-ի մոդելավորած զգեստը. Հրապարակ

Սամվել Ալեքսանյանի դստեր հարսանիքը շաբաթ օրն անցել է աննախադեպ ուրախ մթնոլորտում, Արցախի եւ Հայաստանի նախագահների գլխավորությամբ, քաղաքական էլիտայի ակտիվ մասնակցությամբ։ Սերժ Սարգսյանը երկար պարել է, իսկ երգիչ-երգչուհիները եղել են ինչպես տեղական, այնպես էլ Ռուսաստանից հրավիրված։ Պսակադրության արարողությունը կատարվել է Մալաթիա-Սեբաստիա համայնքի Սուրբ Երրորդություն եկեղեցում, մի քանի ժամով փակել են եկեղեցին, իսկ բուն հարսանիքը՝ Գագիկ Ծառուկյանի «Փարավոն» ռեստորանային համալիրում։ Հարսանիքին Ալեքսանյանի դուստրը՝ Աստղիկը, կրել է հռչակավոր դիզայներ Zuhair Murad-ի մոդելավորած զգեստը, որը՝ նրա անվանը համահունչ, աստղիկներով է պատված եղել։ Ըստ տեղեկությունների, Ալեքսանյանը ծախսել է 1 միլիոն դոլարից ավելի։

Աստղիկ Ալեքսանյանի ընտրյալը Դավիթն է, ում հայրը, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, գործարարին պատկանող «Моя семья» ընկերության տնօրենն է։ Նույն օրն Արցախում տեղի է ունեցել վարչապետի մամլո խոսնակ Արտակ Բեգլարյանի հարսանիքը, որի քավորն էլ Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանն է եղել։ Այն, ի տարբերություն Ալեքսանյանների հարսանիքի, կազմակերպվել է հայկական շնչով․ ինչպես զույգ ծաղիկները, այնպես էլ հյուրերից շատերը տարազներով կամ տարազային ատրիբուտ կրող հագուստներով են եղել։ 

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ