26 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Ծառուկյանը՝ Անի Հովհաննիսյանի համար. Ժամանակ

Analitik.am կայքի խմբագիր Անի Հովհաննիսյանի եւ Տիգրան Ուրիխանյանի գործով դատա­վարությունը դեռ շարունակվում է եւ հունիսի 8-ին Ուրիխանյանը պետք է հարցաքննվի դատարա­նում: Թերթին հասած տեղեկություններով՝ սակայն հիմա էլ դա­տաքննությունից զատ՝ Տիգրան Ուրիխանյանը եւ Անի Հովհաննի­սյանը բանակցությունների մեջ են, որպեսզի գործը երկուստեք շահեկան ավարտվի: Բացի այդ, Ուրիխանյանը ներգրավվեց «Ծառուկյան» դաշինքի ցուցակ հենց պայմանով, որ պետք է հրաժարվի այդ […]

Վարչապետի անձնականին վերաբերող սենսացիոն բացահայտումներ կլինեն. Ժամանակ

Առաջիկայում չի բացառվում, որ մեծ դիմակայույթուն սկսվի վարչապետ Կարեն Կարապետյանի եւ ոստիկանության միջեւ: Ոստիկանության կողմից օրերս Բավրայի մաքսակետի պետի ու մաքսային միջնորդություն իրականացնող ՍՊԸ տնօրենի ձերբակալությունից հետո վարչապետը, որպես պատասխան, ցանկանում է կառավարության վերահսկողական վարչությանը «գործուղել» ոստիկանություն, որտեղ ստուգումների արդյունքում հույս ունի հասարակության համար սենսացիոն բացահայտումներ անել: Տպավորություն է, որ Կարեն Կարապետյանը լավ չի պատկերացնում […]

Անբարոյականություն է. Առավոտ

Ժամանակին դատավորների, դատախազների աշխատավարձը բարձրացրեցին, որպեսզի կոռուպցիոն ռիսկերի չգնան, ըստ ձեզ, դա իր արդյունքը տվե՞ց, թե՞ չէ, որովհետեւ հասարակական ընկալումը դատավորների նկատմամբ նույնն է: Այսօր մեր այս հարցին նախկին գլխավոր դատախազ, ՀՀԿ պատգամավոր Գեւորգ Կոստանյանը պատասխանեց. «Ես կառանձնացնեի դատավորների կոռուպցիայի դեմ պայքարի սխեմաները իրավապահ համակարգի մյուս ներկայացուցիչներից, որովհետեւ դատավորների կողմից կոռուպցիոն դրսեւորումները իրենց հիմքում այլ՝ […]

«Սեյրան, եթե Սերժին աթոռից չգցես, ես քեզ կթույնեմ». դասալքության ողբերգությունը. 168 Ժամ

Հարցազրույց «Շրջադարձ հանուն զարգացման» հ/կ-ի նախագահ, «Երրորդ Հանրապետություն» կուսակցության փոխնախագահ, Politinfo.org կայքի հիմնադիր Էդվարդ Անտինյանի հետ  – Պարոն Անտինյան, օրերս Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ հարկավոր է համախմբել ընդդիմադիր դաշտը՝ թե՛ խորհրդարանական, թե՛ արտախորհրդարանական: Քանի որ Դուք եղել եք ՕՐՕ դաշինքի ծրագրերի ակունքներում, ինչպե՞ս եք վերաբերվում այդ հայտարարությանը: – Մեր թիմն ավելի շուտ է դադարեցրել իր մասնակցությունը Սեյրան […]

Տիգրան Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը չգնացին դրան. լուրջ փորձություն Կարեն Կարապետյանի համար. Ժողովուրդ

Երեւանում դժգոհության նոր ալիք է հասունանում. ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում պատրաստ­վում է Երեւանի գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու եւ Արամի փո­ղոցներով պարփակված տարածքների նկատմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու մասին որոշում է կայացնելու: Նկատենք, որ Երեւանի կենտրոնում գտնվող այս տարածքների օտարումը մեկնարկել է դեռեւս 2007 թվականին: Եւ ինչպես օրաթերթին հայտնի դարձավ պաշտոնական փաստաթղ­թերից, […]

Ովքեր են ազատվելու իրենց պաշտոններից. Հրապարակ

Երեկ հայտնի դարձավ, թե ովքեր են ինքնաբացարկի դիմում ներկայացրել Երեւա­նի ավագանու անդամների ցուցակից: Ըստ այդմ կարելի է հասկանալ, թե ովքեր կպահեն իրենց պաշտոնները, խոսքը թե քաղաքապետարանի աշխատակիցների, թե վարչական շր­ջանների ղեկավարների մասին է: Այսպես, մշակութային ոլորտի ներկայացուցիչներից ինքնա­բացարկի դիմում է գրել նա­խընտրական շրջանում աղմկա­հարույց հարցազրույցներ տված դերասան Միքայել Պողոսյանը: Նա, հիշեցնենք, հայտարարել էր, որ առանց […]

Փրթում-թափում է. Հրապարակ

Հարկայինում կրքերը հասել են կուլմինացիային, առաջիկա օրերին տեսչության պետերին դարձնելու են բաժնի պետ, կրճատվելու են նրանց տեղակալները, բաժնի պետերը դառնալու են գլխավոր տեսուչ կամ պետի տեղակալ, շեշտակի նվազելու են աշխատավարձը, որոշում կայացնելու լիազորությունները։  Եվ քանի որ հարկայինում երկարամյա տեսչության պետեր կան, նրանց համար վիրավորական է դառնալ բաժնի պետ, դիմում են գրում և ազատվում։ Առաջին ծիծեռնակն […]

Դոն Պիպոյի «բազարները» վարում է Բակո Սահակյանը. Ժամանակ

Թեեւ քրեական աշխարհում հայտնի Դոն Պիպոյի սպանու­թյան գործով հիմնական մեղադրյալը ձերբակալվել ու կալանա­վորվել է, սակայն կրքերը այս մա­հափորձի շուրջ քրեական, ինչ­պես նաեւ քաղաքական շրջա­նակներում, դեռ չեն մարում: Դեռեւս ներքին «բազարներ» են գնում, թե ով կարող էր կանգնած լինել այդ ամենի հետեւում: Թերթին հասած տեղեկություններով՝ Հա­յաստանում այդ «բազարները» վարում է Արցախի նախագահ Բակո Սահակյանը: Նրան այս […]

Վահանը «գցեց» Ալիեւին. Հրապարակ

Արդեն մի քանի օր է՝ Բաքվի մամուլում հոլովվում է Վահան Մարտիրոսյանի թեման: Պարզվում է, Հայաստանից Ադրբեջան, այնտեղից Ուկրաինա անցած, ապա կրկին Բաքվում հաստատված եւ վերստին Ուկրաինա ճողոպրած սույն անձնավորությունը տապալել է «Խաղաղություն Ադրբեջանին եւ Հայաստանին» անվանված պլատֆորմը, որ նախագծվել էր Իլհամ Ալիեւի աշխատակազմի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից եւ պետք է իրականացվեր Ադրբեջանի հատուկ ծառայությունների միջոցով: Որն […]

«Ավրորա»-ի քրիստոնյա հերոսները եւ քրիստոնյա հայ բժիշկները. Առավոտ

Կարծում եմ’ հնարավոր չէր առանց հուզմունքի դիտել «Ավրորա» միջազգային մարդա­սիրական մրցանակաբաշխությունը, չհիանալ թեկնածուների մարդկային որակներով: Երեւի պատահական չէ, որ թեկնածուների մեջ շատ էին բժիշկները: Չէ՞ որ այդ մասնագի­տությունն ու մարդասիրությունը կա­րելի է նույնացնել: Այս տարվա մրցանակակիր Թոմ Քաթինայի խոսքը՝ «Ինձ որպես բրիստոնյա եւ որպես մարդ, պար­տավորված եմ գգում օգնել դիմացինիս», առիթ դարձավ գրելու այս հոդվածը, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի