14 Ապրիլի, Երեքշաբթի, 2026
KFC

Փրթում-թափում է. Հրապարակ

Հարկայինում կրքերը հասել են կուլմինացիային, առաջիկա օրերին տեսչության պետերին դարձնելու են բաժնի պետ, կրճատվելու են նրանց տեղակալները, բաժնի պետերը դառնալու են գլխավոր տեսուչ կամ պետի տեղակալ, շեշտակի նվազելու են աշխատավարձը, որոշում կայացնելու լիազորությունները։ 

Եվ քանի որ հարկայինում երկարամյա տեսչության պետեր կան, նրանց համար վիրավորական է դառնալ բաժնի պետ, դիմում են գրում և ազատվում։ Առաջին ծիծեռնակն Արմավիրի հարկային տեսչության պետ Նորայր Զարգարյանն է, ով մոտ 27 տարի աշխատում է հարկայինում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ՝ Երևանի տարբեր տարածքներում օպերատիվ հետախուզության բաժնի պետ, Իջևանի հարկային տեսչության պետ։

Ասում են՝ հարկայինի երկարամյա աշխատակիցը վիրավորված է՝ կյանքի կեսը ՊԵԿ-ին է նվիրել, և այսօր փոխանակ պաշտոնը բարձրացնեն, իջեցնում են:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ