26 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Արա Բաբլոյանը իր պաշտոնավարումը սկսել է պաշտոնանկություններով. Ժողովուրդ

«ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն իր պաշտոնավարումը սկսել է պաշտոնանկություններով: Երեկ ԱԺ խորհրդի անդրանիկ նիստի ժամանակ Բաբլոյանը տեղեկացրել է, որ օպտիմալացրել է ԱԺ նա­խագահի աշխատակազմն ու աշխատանքից ազատել 22 խորհրդականներից և օգնականներից 16-ին: «Եթե ես ոտքս պետք է մեկնեմ իմ երկրի հնարավորությունների չափով, ապա պետք է ինքս օրինակ ծառայեմ, և նույնը պետք է խնդրեմ իմ գործընկերներին»,- […]

Ո՞վ է Դոն Պիպոյի մահափորձի պատվիրատուն. Հայկական ժամանակ

«Մեր տեղեկություններով, քրեական հեղինակություն Դոն Պիպոյի (Արթուր Ասատրյան) սպանությունը նախապատրաստելու կասկածանքով ձերբակալված 3 անձինք ընկերներ են, տարբեր մարզերի բնակիչներ, բազմիցս արտագնա աշխատանքի են մեկնել ՌԴ: Նրանցից մեկը խոհարար է, մյուս երկուսը շինարարական աշխատանքներ են կատարել: Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Դոն Պիպոյին սպանելու պատվեր է իջեցվել, բայց պատվերը Ռուսաստանից է թե Հայաստանից, դեռ պարզ չէ: Նրանք առայժմ […]

Հովիկ Աբրահամյանը քայլ է անում. Ժամանակ

«Արմեն Աշոտյանի՝ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի քվեարկության շուրջ նորանոր մանրամասներ են ի հայտ գալիս։ Պարզվում է, որ ՀՀԿ-ն «Ծառուկյան» դաշինքի հետ նախապես պայմանավորված է եղել, որ քվեարկելու են բոլոր հանձնաժողովների ղեկավարների օգտին, բայց պայմանավորվածությունը խախտվել է։ Աշոտյանը ամենաքիչ ձայնն է ստացել։  Պարզվում է, սակայն, որ «Ծառուկյան» դաշինքի անդամ Արգամ Աբրահամյանը Աշոտյանի օգտին բաց է […]

Պաշտոնանկություններ. Ժողովուրդ

 «Ինչպես պնդում են մեր աղբյուրները՝ առաջիկայում պաշտոնից կազատվեն նախարարության մի քանի վարչությունների պետեր, նաեւ՝ ԶՈՒ գլխավոր շտաբի պատասխանատու պաշտոնյաներ, զորամասերի հրամանատարներ: Նկատենք՝ ՊՆ-ում պաշտոնանկությունների մասին խոսակցությունները սկսեցին շրջանառվել նախօրեի երեկոյան Սերժ Սարգսյանի՝ նախարարություն անակնկալ այցից հետո: ԶՈՒ սպայական կազմի հետ հանդիպման հաջորդ օրը եղավ Ս. Սարգսյանի հրամանագիրը՝ ռազմական ոստիկանության պետի փոփոխության մասին. Սամվել Ղուկասյանի փոխարեն […]

Մեծ իրարանցում ՀՀԿ-ում. Իրատես

Մինչ Երեանի ավագանու նոր կազմը կանցնի աշխատանքի, «հին» ավագանին դեռ մեկ նիստ Էլ ունի անցկացնելու։ Մայիսի 30-ին տեղի է ունենալու այդ կազմով վերջին նիստը, սակայն բոլորի ուշադրությունը սևեռված Է քաղաքային նոր իշխանության ձևավորման, հատկապես ՀՀԿ-ի ավագանու թեկնածուների վրա։ Ճիշտ Է, սա խորհրդարանի գրավչությունը չունի, բայց պակաս հետաքրքրություն չի ներկայացնում ցուցակագրված 195 թեկնածուների համար։ Մինչ այդ […]

Նիկոլ Փաշինյանը տիրացավ. Իրավունք

ԱԺ հինգերորդ գումարման ՀԱԿ խմբակցության խորհրդարանական աշխատասենյակներում այս օրերին տեղավորվում են Աժ վեցերորդ գումարման ընդդիմադիր «Ելք» դաշինքի խորհրդարանական խմբակցության պատգամավորները։ Թերթը նկատեց, որ նրանցից մեկի աշխատասենյակն արդեն իսկ ունի համապատասխան ցուցանակ։  Պարզվում է՝ «Ելք» դաշինքի խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն իր տեղը զիջել է խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանին, իսկ ինքը տեղավորվել նախորդ գումարման ՀԱԿ խմբակցության ղեկավար […]

«Փայլուն օպերացիա». Հրապարակ

Թերթը ներկայացնում է խմբագրություն եկած տղամարդու ներկայացրած փաստերը, թե ինչ են բերել իր գլխին: Այն ժամանակվա պաշտպւսնության նախարար Սեյրան Օհանյանի ու ռուսաստանաբնակ մեծ ավանտյուրիստ Անդրանիկ Նիկողոսյանի միջեւ 2008թ. հուլիսին ձեռք էր բերվել համաձայնություն՝ պաշտպանության նախարարության հետ համատեղ «Արցախյան ազատամարտում զոհված եւ վիրավորված ազատամարտիկների ընտանիքների համար 100 առանձնատուն» ծրագիրն իրականացնելու մասին։ Թերթի զրուցակիցը նշեց, որ այդ 100 […]

«Տակից դուրս չեն գալիս». Հրապարակ

Երեկ կառավարության նիստին անսպասելի ներկայացել էին պաշտոնյաներ, որոնք ամիսներով նիստերին չեն մասնակցում՝ սովորաբար իրենց փոխարեն տեղակալներին են ուղարկում։ Օրինակ՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու ՎՊ նախագահ Լեւոն Յոլյանը։ Վերջինս բացահայտեց նիստին ներկայանալու գաղտնիքը. «Կառավարության նիստ է, եկել եմ»։ Տարոն Մարգարյանն էլ զարմացավ, թե «լավ չէ, որ եկել է»։ Քաղաքապետի զարմանքին արձագանքեց ոստիկանապետ Վովա Գասպարյանը՝ հումոր անելով.  […]

Ալլան նորածնին վաճառել է 3 հազար դոլարով. Ժամանակ

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ ավարտվել է նորածին երեխայի առուվաճառքի վերաբերյալ գործի քննությունը: Այս գործով ամբաստանյալի աթոռին էին ՀՀ ԱՆ «Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲԸ մանկաբարձ-գինեկոլոգ Կարինե Անտոնյանը, ՀՀ ԱՆ «Արամյանց» բժշկական կենտրոնի բուժքույր Գոհարիկ Խաչատրյանը, նորածնի կենսաբանական մայր Ալլա Կ.-ն և երեխայի խնամքը հանցավոր […]

Ծառուկյանին խնամին չի կարողանում «շարքից հանել». Ժամանակ

 Չի բացառվում, որ 2017-ի աշնանը իշխանության համար պայքարի ամենաթեժ փուլում Սերժ Սարգսյան-Ծառուկյան տանդեմին դեմ դուրս գա Կարեն Կարապետյան-ԱամվելԿարապետյան-Հովիկ Աբրահամյան տանդեմը։ Թերթի տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանը Սերժ Սարգսյանին քանիցս հավաստիացրել է, որ իշխանության համար պայքարում աջակցելու է միայն մեկ մարդու, ու այդ մարդը՝ Սերժ Աարգսյանն է։ Ծառուկյանին «իրենցով անելու» բոլոր մյուս փորձերը ներիշխանական եւ արտաիշխանական դաշտերից անհաջողության են […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի