20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Ո՞վ է Դոն Պիպոյի մահափորձի պատվիրատուն. Հայկական ժամանակ

«Մեր տեղեկություններով, քրեական հեղինակություն Դոն Պիպոյի (Արթուր Ասատրյան) սպանությունը նախապատրաստելու կասկածանքով ձերբակալված 3 անձինք ընկերներ են, տարբեր մարզերի բնակիչներ, բազմիցս արտագնա աշխատանքի են մեկնել ՌԴ:

Նրանցից մեկը խոհարար է, մյուս երկուսը շինարարական աշխատանքներ են կատարել: Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Դոն Պիպոյին սպանելու պատվեր է իջեցվել, բայց պատվերը Ռուսաստանից է թե Հայաստանից, դեռ պարզ չէ: Նրանք առայժմ հակասական ցուցմունքներ են տալիս:

Նշենք, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ 35-104 հոդվածի (սպանության նախապատրաստություն) եւ 235 հոդվածի հատկանիշներով (ապօրինի զենքը պահելը, կրելը): Ձերբակալված 3 անձանց անուններն իրավապահները դեռ գաղտնի են պահում»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ