14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Նիկոլ Փաշինյանը տիրացավ. Իրավունք

ԱԺ հինգերորդ գումարման ՀԱԿ խմբակցության խորհրդարանական աշխատասենյակներում այս օրերին տեղավորվում են Աժ վեցերորդ գումարման ընդդիմադիր «Ելք» դաշինքի խորհրդարանական
խմբակցության պատգամավորները։ Թերթը նկատեց, որ նրանցից մեկի աշխատասենյակն արդեն իսկ ունի համապատասխան ցուցանակ։ 

Պարզվում է՝ «Ելք» դաշինքի խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն իր տեղը զիջել է խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանին, իսկ ինքը տեղավորվել նախորդ գումարման ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի ընդարձակ աշխատասենյակում։

Ի դեպ, ուշագրավ է այն, որ նույն դաշինքի պատգամավոր էդմոն Մարուքյանը չի պատրաստվում տեղափոխվել հարազատ դաշինքի պատգամավորների մոտ, այլ իր նախկին աշխատասենյակում է  մնացել հավանաբար փորձելով պահպանել նախորդ գումարման ժամանակ իր ունեցած անկախ պատգամավոր լինելու տպավորությունը։ 

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ