26 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

ՄԱՄՈՒԼ

Մոսկվան հիասթափված է. Բաքվի հարվածը անտրամաբանական է լինելու. Ժամանակ

Թերթի զրուցակիցն է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը: – Պարոն Կիրակոսյան, կարծում եք, որ այսօր նոր իրավիճա՞կ է ստեղծվել Ղարաբաղի շուրջ՝ մայիսի կեսերին գրանցված ռազմական սրացումից և դրան հաջորդած դիվանագիական որոշ զարգացումներից հետո: – Միանշանակ է, որ 2016 թ. ապրիլից հետո սկզբունքորեն նոր միջավայր է առաջացել և այն շարունակում է փոխվել միայն ու […]

Ով է երկրում «ասիչը». «Հրապարակ»

Մեր տեղեկություններով՝ վարչապետ Կարեն Կարապետյանը հիասթափված է, նա չկարողացավ գործադիր մարմնում հասնել փոփոխությունների։ Լավատեղյակ աղբյուրի պնդմամբ՝ որ նախարարի վրա վարչապետը «ձեռքը դրել է», նախագահն ասել է՝ «նպատակահարմար չեմ գտնում փոխել»։ Նա ցանկացել է փոխել աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին, սակայն կրկին չի հաջողել։ Ցանկացել է փոխել Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին, […]

Պատերազմ կլինի՞. Հայկական ժամանակ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանն armtimes.com-ին տված հարցազրույցում անդրադառնում է «Միջազգային ճգնաժամային խումբ» անկախ կազմակերպության երեկ հրապարակած զեկույցին, որտեղ Լեռնային Ղարաբաղում պատերազմի վերսկսման վտանգը մեծ էր համարվել: Պարոն Բադասյան, «Միջազգային ճգնաժամային խմբի» հրապարակած զեկույցի համաձայն՝ Լեռնային Ղարաբաղն ավելի քան երբեւէ,  մոտ է պատերազմի բռնկմանը: Հիմնական փաստարկն այն է, […]

Ի՞նչ գրքեր են դրված Սերժ Սարգսյանի աշխատասեղանին, եւ ի՞նչ է նա ընթերցում. 168 ժամ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նոր կառավարության ձեւավորումից հետո  նախարարներին եւ տարբեր գերատեսչությունների ղեկավարներին ընդունում է իր աշխատասենյակում։ Արարողակարգային այդ լուսանկարները, բնականաբար, ՀՀ նախագահի պաշտոնական կայքի միջոցով տարածվում են, եւ շատերի ուշադրությունն են գրավում հայալեզու եւ օտարալեզու այն գրքերը, որոնք խնամքով դրված-դասավորված են հանրապետության ղեկավարի սեղանին: Այդ լուսանկարները շատերի կողմից քննարկման առարկա դարձան՝ ի՞նչ գրքեր են […]

Ո՞ւմ է կասկածում Դոն Պիպոն իր մահափորձի մեջ. «Ժամանակ»

Քրեական աշխարհում հայտնի Դոն Պիպոն՝ Արթուր Ասատրյանը, երեկ հարցազրույց է տվել ու անդրադարձել իր սպանության փորձի մանրամասներին: Դոն Պիպոն նշել է, որ առայժմ ոչ մի կասկած չունի, թե ով կարող էր դա անել: «Այս պահին ոչ մի հստակ բան չեմ կարող ասել, բայց ես շատ շուտով, ինքս ինձ համար, կարծում եմ՝ կհասկանամ, թե որտեղ կարող […]

«ՕՐՕ» դաշինքի երկարատև լռությունը հիմք չէ դրա պառակտման մասին լուրերի համար. «Հայկական ժամանակ»

««ՕՐՕ» դաշինքի երկարատև լռությունը հիմք չէ դրա պառակտման մասին լուրերի համար, քանի որ դրանք չեն համապատաս­խանում իրականությանը: Armtimes.com-ի հետ զրույ­ցում նշել է Ս. Օհանյանի շտաբի ներկայացուցիչ էդիտա Մալխասյանը: «Դաշինքը դեռ գոյություն ունի, և որևէ այլ բովանդա­կությամբ ոչ մի հանդիպում, քննարկում, զրույց չի եղել»,- նշել է էդիտա Մալխասյանը և հավելել, թե քանի դեռ Սեյրան Օհանյանը պաշտոնական […]

Ասաց՝ երկուսով պառկենք մահճակալին, որ «թուղթ ու գիրը» հանի. զինվորականի շոկային արկածները. Առավոտ

Արմավիրի մարզի ընդհա­նուր իրավասության աոա­ջին ատյանի դատարանի մարտյան դատավճռի դեմ բողոք բերած երիտասարդը դատապարտվել էր մեկ տարի ազա­տազրկման, սահմանվել է փորձաշրջան 1 տարի ժամկետով, սակայն պայմանական այն չի կիրառվի: Սակայն ամբաստանյալը վե­րաքննիչ քրեական դատարանից խնդրում էր թողնել կրելու դատավճռով նշանակված իր պա­տիժը: Մարտի 9-ի դատական նիստն ընթացել էր արագացված դատա­կան քննության կարգով: Ամբաստանյալն ուներ բարձրագույն […]

Չենջերը կվերանա՞ն. Ժողովուրդ

Տեւական ժամանակ է ինչ լուրեր են ջանառվում Հայաստանում տարադրամի փոխանակման կետերը փակելու, ասել է, թե վերացնելու մա­սին: Այս թեմայի շուրջ օրաթերթը բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում տարադրամի փոխանակման կետերի աշխատակիցնե­րից: Նրանք մտահոգված են, քանի որ համոզված են, որ առաջիկայում տարադրամի փոխանակում իրականաց­վելու է միայն հայաստանյան առեւտրային բանկերում: Օրաթերթը տարադրամի փո­խանակման կետերը փակելու հարցի առնչությամբ դիմեց ՀՀ կենտրոնա­կան […]

Արգամի «ստարշի բռատը» մատնում է իրեն. Հրապարակ

Սոցիալական ցանցերը, մաս­նավորապես՝ Ֆեյսբուքը, շատ օգտակար ու անսպասելի բա­ցահայտումներ կարող են անել օգտա­տիրոջ մասին, մատնելնրա մտադրու­թյունները, բացահայտել պլանները: Մինչ Արտաշատի նախկին քաղաքապետ, այժմ Աժ պատգամավոր Արգամ Աբրահամյանը խուսափում է հայտարարել նախկին պաշտոնում իրեն փոխարինողի անունը, փոխքա­ղաքապետ Գագիկ Պողոսյանը բացա­հայտ նախընտրական կոմպանիա է սկսել Ֆեյսբուքում (Հովիկ Աբրահամ­յանի ազգական փոխքաղաքապետն այս ընթացքում եղել է Արգամի մեջքը պինդ […]

Հաշվեհարդարը հեռու չէ. հայտնի օլիգարխը տագնապի մեջ է. Հրապարակ

Սեյրան Օհանյանի ՕՐՕ-ի անփառունակ պարտու­թյունից հետո նրանց կողքին գտնված, որեւե կերպ ընտրական գործընթացներին մասնակցած անձինք տագնապի մեջ են: Նրանց թվում է, որ հաշվեհարդարը հեռու չէ: Դա է պատճառը, որ, ասենք, նրա վաղեմի ընկերը, ով ստանձնել էր նախընտրական կամպանիայի ֆինանսավորումը, անսպասելիորեն հայտնվեց վարչապետի ներդրողների ակումբում սեփական անձն անկանխատեսելի փորձություններից զերծ պահելու եւ ռեժիմին եւս իր հավատարմությունը ցույց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի